Իրանցի երգչուհի Գուգուշը 35 տարի անց Երեւանում հանդիպեց նրան, ով իրեն տվել է այդ անունը. Հայկական ժամանակ
Իրանցի հայտնի երգչուհի, դերասանուհի Գուգուշը՝ Ֆաիգե Աթեշին, հետաքրքիր հանդիպում ունեցավ Երեւանում: 35 տարի անց նա հանդիպեց հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիին, որն իրեն մանուկ ժամանակ տվել էր Գուգուշ անունը: Հանդիպումը կայացավ այսօր՝ օգոստոսի 30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրա փորձից հետո:
