Իշխանության պլան «գ»-ն
Իշխանության կուլիսներում ակտիվ շոշափվում է ազգային անվտանգության խորհրդի գաղափարի կյանքի կոչումը, սա որպես երկրորդական կամ երրորդական իդեա պլանավորվում է կյանքի կոչել մոտ ապագայում, որի նպատակը անվտանգության հետ կապված խնդիրների եւ հիմնահարցերի լուծումն է լինելու։ Սակայն քննարկվում է նաեւ, որ այդ գաղափարի մասին պետք է բարձրաձայնվի սփյուռքի կառույցների կողմից՝ հիմնավորելով վերջին զարգացումներն ու Հայաստանին ու Արցախին սպառնացող մարտահրավերները։ Նշենք, որ այդ խորհուրդը ներառելու է ոստիկանության, ԱԱԾ-ի եւ այլ ուժային կառույցների, որոնց ղեկավարումը իրականացնելու է խորհրդի ղեկավարը։ Այս մասին մամուլում հրապարակումներ են եղել առ այն, որ Սերժ Սարգսյանը ինքն է ցանկանում կառույցի ղեկավար դառնալ։
