Ոստիկանապետը թույլ կտա՞ր իր երեխային համընդհանուր ծաղրի առարկա դարձնել. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է. Հայաստանի պետական գերատեսչությունները պարզապես փայլում են իրենց անպատասխանատվությամբ: Մոտ երկու շաբաթ առաջ դերասան Վահագն Սիմոնյանը իր տանը մամուլի ասուլիս էր հրավել, որի ժամանակ անհոդաբաշխ մտքեր էր արտահայտում իր երեխաների առեւանգման մասին, ասում էր, թե իր անչափահաս տղաները պատանդ են պահվում «Ջամբո» ռեստորանային համալիրում, ոստիկանությունից եւ լրատվամիջոցներից պահանջում էր «շտուրմ» անել եւ փրկել իր երեխաներին: Նա երբեմն-երբեմն ասում էր, որ իր երեխաներին տրամադրել են իր դեմ, մեկին թշնամացրել են, իսկ մյուսին չեն կարողանում, որովհետեւ նա «ջիգյարով» է եւ այլն: Ասուլիսին ներկա էր նաեւ մեր թղթակիցը, եւ մինչ կփորձեինք հասկանալ՝ ինչ է կատարվում, պարզվեց, որ Սիմոնյանը ավելի վաղ դիմել  էր ոստիկանություն եւ Գագիկ Շամշյանին: Վերջինս այցելել է նշված ռեստորանային համալիր, զրուցել երեխաների եւ նրանց մոր հետ, որն արդեն չորս տարի ամուսնացած է «Ջամբո» ռեստորանային համալինի սեփականատիրոջ հետ: Գագիկ Շամշյանի կայքում հրապարակված տեսանյութում Վահագն Սիմոնյանի մեծ որդին պատմում է իրենց անձնական կյանքից խիստ ինտիմ մանրամասներ: Հոր մասին անպարկեշտ արտահայտություններ է անում, հայտարարում է, որ չի ընդունում նրան որպես հայր: Մայրը մերթընդմերթ գլխով հավանության նշաններ է տալիս, հաստատում է երեխայի խոսքերը, սեփական վերուծությունն է ներկայացնում, թե ինչու է իր նախկին ամուսինը աղմուկ բարձրացրել: Այս ամբողջը տեղի է ունենում խորթ հոր ինքնավստահ ներկայությամբ, որը նույնպես մեկ-երկու նախադասություն է ասում, որ արդեն չորս տարի տվյալ կինն իր կինն է, եւ այլն: Հիմնականում, սակայն, խոսում է 14-ամյա տղան, որի խոսքի ամբողջ իմաստն այն է, որ իրեն եւ փոքր եղբորը որեւէ մեկը պատանդ չի պահում, իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառում, եւ ընդհակառակը՝ հայրն է պարբերաբար զանգահարում, վիրավորում է, հայհոյում: Տղան հայտարարում է, որ ինքը պարզապես փորձելու համար զանգահարել է հորը, ասել, որ իրենց ծեծում են, խնդրել է այդտեղից տանել, փրկել, այնինչ հայրը պատասխանել է՝ փախեք-եկեք: Տեսանյութը դիտելիս հնարավոր չէ չնկատել, որ 14-ամյա տղան խիստ լարված է, իսկ նրա փոքր եղբայրը՝ ծայրահեղ ընկճված: Տեսարանը սովորական մարդկանց մեջ կարող էր միայն տհաճ զգացողություն առաջացնել, իսկ մասնագետների մեջ առնվազն մասնագիտական հետաքրքրություն պետք է հարուցեր: Օրինակ, հոգեբաններին պետք է հետաքրքրեր. արդյո՞ք այդ երեխաները հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական ճնշման տակ չեն, արդյո՞ք նրանք կարող էին հրաժարվել տեսախցիկի առաջ իրենց հորը հայհոյելու առաջարկից: Դժվար է պատկերացնել, ի վերջո, 14-ամյա տղա երեխա, որը չէր խուսափի իր եւ իր ընտանիքի, խորթ հոր, հարազատ հոր հետ կապված ինտիմ մանրամասները ներկայացնել հանրությանը: Այդ երեխաները դպրոց են հաճախում, ունեն ընկերներ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանք է գտել նրանց մասնակցությամբ կինոն իրենց հասակակիցների շրջանում: Բնականաբար,  ոմանք ծաղրել են, մյուսները՝ խղճահարություն դրսեւորել, իրար մեջ քչփչացել, ու թերեւս ամեն երկրորդ ծանոթ երեխա ասել է, որ նայել է դա եւ այլն: Այս ամենն ակնհայտորեն չի հուզել երեխաների մորն ու խորթ հորը: Չենք կարող ասել, թե որքանով է հուզել հարազատ հորը, որովհետեւ լրատվական դաշտը ողողված է նրան հարբեցող եւ անհավասարակշիռ կերպար ներկայացնող նյութերով: Բայց փաստորեն այս ամենը չի անհանգստացրել նաեւ համապատասխան պետական մարմիններին, առաջին հերթին՝ ոստիկանությանը, մասնավորապես, անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությանը, անչափահասների խնդիրներով զբաղվող կենտրոններին, հոգեբաններին: Որեւէ մեկը չի փորձել ճշտել, ինչ է կատարվում իրականում, արդյոք երեխաներն իրենց կամքո՞վ են նստել տեսախցիկի առաջ, թե՞ նրանց ստիպել են, արդյոք հեքիաթը, թե ինքը հորը փորձելու համար է զանգահարել եւ ասել, որ իրենց ծեծում են, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Որեւէ մեկը ոչ նորմալ իրավիճակում հայտնված այդ երեխաներին հոգեբանական որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Այսօր Գագիկ Շամշյանը նոր լուր հրապարակեց. պարզվում է՝ օգոստոսի 22-ին, այսինքն՝ իրենց մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց, Վահանգն Սիմոնյանի 14-ամյա որդին ինքնասպանության փորձ է կատարել: Նա դանակով մի քանի անգամ վնասել է ձախ ձեռքի դաստակը: «Պատճառը եղել է հոր՝ Վահագն Սիմոնյանի վերաբերմունքը: Ըստ տեղեկությունների՝ նա SMS հաղորդագրություններ է գրել՝ վիրավորելով ու սպառնալով երեխային, ինչը նրա մոտ լարվածություն է առաջացրել»,-գրված է հրապարակման մեջ: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից ասացին, որ նման հաղորդում ստացվել է, հետաքննություն է ընթանում: Ի՞նչ կարիք կա հետաքննության: Միանգամից պետք է Վահագն Սիմոնյանին ձերբակալել իր 14-ամյա տղային ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Կարելի է նաեւ հոգեբուժարան տեղափոխել: Այս երկուսից որն էլ ընտրի ոստիկանությունը, «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եւ նրա տիկնոջ սրտով կլինի:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am