Գոռը ևս թմրամոլ էր
Երեկ Էրեբունու «Weekend» բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցրած 31-ամյա Գոռ Հակոբյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ:Մեր տեղեկություններով, Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ է եղել և գործել է ոչ ադեկվատ: Նա երկար ժամանակ էր՝ տառապում էր թմրամոլությամբ: Ոստիկանների հաղորդմամբ՝ տղան եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Նշենք, որ մամուլում գրվել է նաև, որ աղջիկը ևս զբաղվել է թմրամոլությամբ: Պատանդ վերցված 24 տարեկան աղջիկը թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել:
