Պատանդ վերցված աղջիկը թմրամոլությամբ է զբաղվել

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ «Weekend» բիլիարդ ակումբում պատանդ վերցված 24 տարեկան աղջիկը թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել: Եւ այսպես՝ Կ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում, ինչպես իրացնելու, այնպես էլ իր գործածման նպատակով ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից 2012թ. օգոստոս ամսին: Քննությամբ չպարզված օրը՝ Երևանի «Բանջարանոց» կոչվող թաղամասի իր կողմից վարձակալած բնակարանում վերջինս իր մտերիմին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է թմրամիջոց: Հյուրասիրվողը հենց պատանդ վերցված աղջիկն է եղել: Վերջինս նույն վայրում առանց բժշկի նշանակման գործածել է թմրամիջոցըքթանցքները քաշելուեղանակով: Նույն գործով Ա. Վ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մ.-ի կողմից յուրաքանչյուր անգամ զգալի չափերի` 0.004 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ գումար: Զ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, իր ծանոթ Ա. Վ.-ի օժանդակությամբ, մեկ չափաբաժին` կես դեղահաբը 30 հազար ՀՀ դրամով գնելու եղանակով քրեական գործով դեռևս չպարզված ոմն Գուգոյից 2013թ. մայիսի վերջից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում  4 անգամով Երևանի Տ. Մեծի փողոցում` երկաթուղային կայանի մոտակայքում ապօրինի ձեռք է բերել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որոնք գործածել է ներարկման միջոցով: ԳԱ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համարոր նա ամռան սկզբին Երևանքաղաքի ՄԽորենացի փողոցում պատանդ վերցված աղջկա միջոցով առանց իրացնելունպատակի ԿՉ.-ից 160.000 ՀՀ դրամի դիմաց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշորչափի` 2 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Գ. Ա.-ից տեղեկանալով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, վերջինիս նախապես խոստացել է նրա համար ձեռք բերել թմրամիջոց, որից հետո` խոստումն ի կատար ածելու համար, առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերել: Գործով իրեղեն ապացույցները Թմրամիջոցները փաթեթավորված, կնքված 8 առանձին փաթեթներում, թիվ 14-1369 եզրակացությանը կից մեկ փաթեթ, Ա. Վ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փայտե վզնոց փայտե խաչով, մեկ բջջային հեռախոս և «Այֆոն» տեսակի պլանշետ` փաթեթավորված երկու փաթեթներում, «Վիկտորիա» հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ սենյակի զննությամբ վերցված երկու նոթատետրերը, մեկ տետրը, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, կպչուն ժապավենը և «Մալբորո» տեսակի ծխախոտի տուփը` փաթեթավորված մեկ փաթեթում, Կ. Չ.-ի և Ա. Վ.-ի Խցերի հայտնաբերված 2 բջջային հեռախոս` փաթեթավորված մեկ փաթեթում: Գործը Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել 2014 թվականի սեպտեմբերից: Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2013 թվականին հոկտեմբերի 13-ին վերջինս ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 15-ին ազատ արձակվել: 2014 թվականի օգոստոսի 8-ին նրա մեղադրանքը փոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դատաքննության ժամանակ պարզվել է, որ նույն աղջկան գործով անցնող Կ. Չ-ն եւս մեկ աղջկա հետ որոշել է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն իրացնելու նպատակով այնտեղից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ու այն մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերելու շուրջ 2013թ. փետրվար ամսին նախնական հանցավոր համաձայնության է եկել իր ծանոթ ոմն Ռոբերտի հետ։ Կ. Չ-ն կանանց համար ձեռք է բերել Իրանի մուտքի վիզա եւ ստեղծել այլ պայմաններ: Մեղադրյալը գնացել է ԻԻՀ, սակայն այնտեղ թմրամիջոց չի գնել, նրան որևէ մեկը թմրամիջոց չի տվել, և որևէ թմրամիջոց նա չի բերել Հայաստան: Պատանդ վերցված աղջիկը 2016 թվականի նոյեմբեր ամսին առաջին անգամ 21 տարեկան հասակում դատապարտվել է 2 տարի ազատազրկման, սակայն նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Նրա նկատմամբ նաեւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակել է հարկադիր բուժում թմրամոլությունից։ Գործող անցնողները բոլոր դատապարտվածները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռեւս շարունակվում է:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am