Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ

  • Վարչապետը պետք է հարցնի. Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան,
    առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության
    որոշումները չկատարել
    Այսօր առավոտվանից փնտրում եմ ԿԳՆ կրթության տեսչության կայքը, բայց
    պարզվեց, որ այն չի գործում, իսկ փնտրում էի, որպեսզի տեղեկանամ, թե ո՞վ է
    պետի նորանշանակ պաշտոնակատարը, ի՞նչ կենսագրություն ունի և
    կրթության ոլորտում կառավարման ի՞նչ փորձ ունի, ինչպե՞ս է ժամանակին
    նշանակվել այդ տեսչության տեսուչ, միակ բարեմասնությունը նրա ՀՅԴ անդամ
    լինե՞լն է: Ի՞նչ նշանակալի գործունեություն է ծավալել Տեսչությունում, որ հենց
    ինքն է արժանացել այդ պատվին, իր գործունեության արդյունքում ի՞նչ
    փաստեր է արձանագրել դպրոցներում, որի արդյունքում ավելի արդյունավետ է
    դարձել տնօրենի կառավարումը: Ու ամենակարևորը՝ ուզում էի գտնել այն
    հիմնավորումը, որով այս նորաթուխ պաշտոնակատարը չեղյալ է հայտարարել
    Արմավիրի 24 դպրոցներում նախօրոք ծրագրված տեսչական ստուգումները:
    Շատ կասկածելի որոշում է, որից ակնհայտ կոռուպցիայի հովանավորչության
    տեսակի հոտ է գալիս: Ինչո՞ւ, որովհետև օր չկա, որ Արմավիրի մարզի տարբեր
    գյուղերի դպրոցներից անձամբ բողոք չստանամ կաշառակերության,
    պետական միջոցներն անձնական երեխաներին ու բարեկամներին
    աշխատավարձի ձևով յուրացնելու, անպատվաբեր դրամահավաքի
    վերաբերյալ: Միայն նշեմ, որ վերոնշյալ ապօրինությունների հետ կապված
    մարզի Ծիածան գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ պետք է որ արդեն
    քրեական գործ հարուցված լինել, որի մասին տեղյակ է մարզպետն էլ, ԿԳ
    նախարարն էլ, բայց այս խայտառակ երևույթի նկատմամբ նրանց
    վերաբերմունքը շատ <սառնասիրտ> է, որովհետև այդ երևույթներն իրենց
    համար սովորական են ու տարածված և փակ դռների ետևում քննարկվում
    Հակակոռուպցիոն հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ վարչապետն է:
    Երեկ էլ Հրապարակ թերթում եղավ <Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի
    փոխնախարարի և նրա քրոջ> այս հոդվածը որի նյութը շրջանառվում է 2016թ.
    նոյեմբերից, այսինքն այն ժամանակվանից, երբ լրացել է Արմավիրի մարզի
    Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ու նոր
    ընտրություն պետք է իրականացվեր:
    Ինչպես երևում է նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի պատմածից, այս
    ընթացքում խախտվել են Կառավարության 04.03.2010 N319-Ն <Տնօրենի
    ընտրության կարգ> որոշման հնարավոր բոլոր կետերը, ինչպես նաև իրեն
    ակնարկել են կաշառքի մասին: Եթե երկրում կրթության կարգին տեսչություն
    ունենայինք, այն պետք է բացահայտած լիներ այդ խախտումներն ու
    առաջարկեր մարզպետի հրաժարականը, այնինչ որոշել է չստուգել մարզի
    դպրոցները:
    Այս մարզպետի կամայականություններն ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում,
    որոնց մասին ես կտեղեկացնեմ այլ իրավասու պետական մարմիններին, չափ ու
    սահման չունեն, մինչև ե՞րբ և ինչո՞ւ: Ոչ մի իրավասու պաշտոնյա և հատկապես
  • Դուք, պարոն վարչապետ, չեք ասում. < Արմավիրի մարզպետ պարոն
    Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ
    կառավարության որոշումները չկատարել:> Եվ այս հարցին հետևեր
    մարզպետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանն ու Կրթության
    տեսչության պետի պաշտոնակատարին հանձնարարվեր ՝ անմիջապես
    վերականգնել Արմավիրի մարզի 24 դպրոցներում ստուգում անցկացնելու
    մասին նախորդ հրամանն ու զեկուցել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն
    հանձնաժողովում:
    Անահիտ Բախշյան
    Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am