Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատներին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ հարվածի արդյունքում բետոնե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել ու թափվել են վթարի հարևանությամբ գտնվող ճանապարհի մյուս հատվածում՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ Այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ ու քաղաքացիներ չեն անցել։
Բախման հետևանքով կոտրվել է նաև արտաքին լուսավորության լեդ լուսարձակը։ Նշված վայրով անցնելիս է եղել Toyota Camry մակնիշի 91 VS 009 համարանիշի ավտեմեքենայի երիտասարդ վարորդը, որը, վարորդների անվտանգությունից ելնելով, իր ավտոմեքենան կայանել է և միացրել վթարային լուսարձակները, որպեսզի վարորդները կողմնորոշվեն՝ նշված վայրում դեպք է տեղի ունեցել, ապա ժամանած ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի պարեկների հետ հեռացրել են ճանապարհին թափված բետոնե արգելապատնեշները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը