Ով է ՊՆ ռազմաբժշկական վարչության նոր պետը
ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։ Հաղորդվում է, որ Գայանե Հովհաննիսյանը նախկինում զբաղեցրել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը:
