Կիևում առևանգել են ռուսական Առաջին ալիքի լրագրողին. լուսանկար
Այսօր Կիևում գրասենյակի մոտից առևանգել են ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Լրատվամիջոցի փոխանվմամբ Կիև իր վերջին գործուղման ժամանակ Աննա Կուրբատովան լուսաբանել է Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառումները, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ շքերթը:
Անհետացումից 3 օր առաջ Կուրբատովայի անունը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի «սև ցուցակում»:
Լրագրողին մեղադրում են «իրադարձությունների տենդենցիոզ լուսաբանման» և հակաուկրաինական քարոզչություն կատարելու մեջ:

