Արտակարգ իրավիճակ Դավիթաշենից Ոստիկանության զորքեր տանող ճանապարհին

Արդեն մի քանի ամիս է՝ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում Դավիթաշենից դեպի Ոստիկանության զորքերի N զորամաս տանող ճանապարհահատվածը վարորդների ու բնակիչների համար դարձել է պատուհաս։ Մի քանի ամիս է՝ բնակիչներն ուզում են հասկանալ, թե ով է պատասխանատու, ինչպես իրենք են նշում՝ ճանապարհին տիրող «բարդակ» վիճակի համար։

«Նորակառույց շենքեր են կառուցվում, սակայն չի պահպանվում անվտագության տարրական ոչ մի կանոն։ Մի ամբողջ ճանապարհահատված վերածվել է մինի Երևանյան լճի»,- ասում են բնակիչները։- «Բազմաթիվ անգամ ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Չգիտենք՝ էլ ում դիմենք։ Անգամ շտապօգնության ավտոմեքենան, որ պետք է հասներ հիվանդին, ջրի մեջ լռվավ։ Դե հիվանդ, դիմացի՛ր, որ հեսա շտապօգնությունը կհասնի։ Երևանի քաղաքապետի տեղակալ, իշխող կուսակցության քաղաքապետի հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանին հորդորում ենք՝ մի օր մի ժամով գա էստեղ։ Մի ժամը ո՞րն է, 10 րոպե որ մնա, Թումանյանի խելառ Սաքոյի օրը կընկնի։ Գլուխը կառնի ու Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Փանոսի, նման կացինը կառնի ու էդ «բարդակ» վիճակը ստեղծողներին կկացնահարի։ Պարոն Ավինյանին խնդրում ենք, որպեսզի պարտադիր հետևողական լինի այս հարցը լուծելու ուղղությամբ։ Մանավանդ՝ պետք է աչքի տակ ունենա, որ առաջիկայում սպասվում են Երևանի քաղաքապետի ընտրություններ։Դե Դավիթաշենի վարչական ղեկավարի՝ Ռոման Համբարձումյանի մասին էլ բան չունենք ասելու։ Գիտեք, որ մի 2-3 անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի կառուցապատողները խնդիրը լուծեն, ովքեր սակայն գործը կիսատ-պռատ են արել։ Միակ հույսներս Տ․ Ավինյանն է»։

դիտվել է 883 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am