Նիկոլ Փաշինյանի 12 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները

Նիկոլ Փաշինյանը խաբեբայության ոլորտում կարող է միջազգային դափնիների արժանանալ, քանզի նրա կողմից հնչեցված բոլոր նպատակները հակառակ արդյունքն են տվել:

Ասել, որ դրանք պատահական են ստացվել՝ չի կարելի, քանզի պատահական կարող է լինել մեկ-երկու դեպքում, բայց ոչ բոլոր հիմնական հռչակված նպատակների հարցում:

Եվ այսպես շարադրենք բոլոր այն հռչակված նպատակները, որոնք իրական արդյունքը ճիշտ հակառակ պատկերն է տվել:

Առաջին խոստում և ճիշտ հակառակ իրականություն

Փաշինյանը 2018-ին խոստանում էր «Սիրո և Հանդուրժողականության» հեղափոխություն, բայց այս հինգ տարվա ընթացքում նա հանրության մեջ մտցրեց «ատելության և անհանդուրժողականության» արժեքներ: Որի արդյունքում, առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մարդկանց ընտանիքների, բարեկամների մեջ առաջացան սև-սպիտակ բաժանումներ: Մինջ 2018 թվականը Հայաստանում նման փաստ չէր արձանագրվել։

Երկրորդ խոստում և ճիշտ հակառակ իրականություն

Փաշինյանը խոստանում էր, որ Արցախը կդառնա բանակցային կողմ և, իբր, մինչ իր իշխանության գալը հենց դրա պատճառով հայկական դիվանագիտությունը արդյունքների չէր հասնում:

Իրականում, նա ոչ միայն Հայաստանին է դուրս թողել բանակցային գործընթացից, այլև Արցախին: Նման խաբեություն նույնիսկ ամենահետամնաց հանրություններում չէին հանդուրժի:

Երրորդ խոստում և հակառակ իրականություն

Փաշինյանը հանդես էր գալիս Ադրբեջանի հետ խաղաղության հարաբերություններ հաստատելու դիրքորոշմամբ: Բայց իրականում հենց իր օրոք բռնկվեց պատերազմը, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցածի տարածքների մեծ մասը, ունեցանք ավելի քան 4000 զոհ:

Մինչ 2018 թվականը, 24 տարի տիրում էր խաղաղություն, առանց դեմագոգիկ ձևակերպումների։

Չորրորդ խոստում և հակառակ իրականություն

Փաշինյանը 2018-ից հետո հանդես էր գալիս նոր հաղթանակներ կերտելու կարգախոսներով և այդքան հաճախ «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը չէր հնչել իր կառավարման ժամանակահատվածում, որքան անցյալում: Սակայն իրականում հենց նա բերեց մեր ժողովրդին ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, կործանարար հետևանքներով:

Հինգերորդ խոստում և հակառակ իրականություն

Փաշինյանը 2019-ին հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ»: Կարգախոս, որ չէր հնչում մինչև 2018-ը, բայց ոչ այն պատճառով, որ նախկինները չգիտեին թե ինչ հետևանքների դա կբերի:

Գործնականում ստացվեց, որ այսօր նույն Փաշինյանը ճիշտ հակառակ պնդումն է անում՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ»: Պարզապես նա կատարում է դա քողարկված ձևով, որպեսզի իր «զոմբիները» դա չհասկանան: Բայց մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը արդեն հասկացել է Փաշինյանի խաբեությունը և իր համար հետևություն է արել:

Վեցերորդ խոստում և հակառակ իրականություն

Տարիներ շարունակ Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում էին, թե տարածաշրջանը կարող է դառնալ «խաչմերուկ», բայց Հայաստանի ծագումով արցախցի իշխանավորների պատճառով նրանք չեն գնում զիջման Բաքվին և այդ իսկ պատճառով այդ «խաչմերուկը» չի գործում:

Այսօր, երբ Արցախի հարցը այլևս չկա, Փաշինյանի «խաչմերուկը» չի գործում, որովհետև ադրբեջանցիներին այդ խաչմերումը պետք չէ և երբևէ պետք չի եղել, նրանց պետք է եղել Արցախն ու Սյունիքը:

Այսօր Փաշինյանի քաղաքական և գաղափարական սնանկությունը արդեն տեսանելի է դարձել նույնիսկ Հայաստանի հակաարցախյան տրամադրություններ ունեցող շրջանակների համար:

Յոթերորդ խոստում և հակառակ իրականություն

2018-ից հետո Փաշինյանն հայտարարեց, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններն ոչ միայն չեն վատանա, այլև շեշտակիորեն կլավանան:

Այսօր, նույնիսկ հանրության ամենաանմեխսունակ հատվածն է հասկացել, որ Մոսկվան այլևս Հայաստանին չի վստահում հենց Փաշինյանի պատճառով և երկու երկրների հարաբերությունները երբևիցե այսքան վատ չեն եղել:

Իններորդ խոստում և հակառակ իրականություն

Փաշինյանը հայտարարում էր թե նախկինի պես կոռուպցիայի դեմ պայքարը ֆորմալ բնույթ չի կրելու, և նույնիսկ յուրայինները չեն խուսափի պատասխանատվությունից:

Հինգ տարի անց ոչ մի յուրային չի կալանավորվել կոռուպցիայի համար, մանր «ձկներին» չհաշված: Մինչդեռ միջազգային կառույցների պնդմամբ, Հայաստանում համակարգային կոռուպցիան, ինչպես նախկինում կար, մինչ այսօր մնացել է:

Փաշինյանն անձամբ է հայտարարել, թե Դավիթ Սանասարյանի վրա գործն իր համար իրական է, բայց նրա դեմ այդպես էլ գործընթացը ջրի երես դուրս չեկավ:

Մյուս ֆիգուրանտի՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ նույնիսկ ՔՊ-ականներն են խոսում, որ կան լուրջ խնդիրներ: Բայց նրա հանդեպ այդպես էլ ոչ մի հրապարակային գործընթաց չսկսվեց: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի ողջ բժշկական աշխարհը գիտի, թե ի՞նչ է եղել:

Ինչ վերաբերվում է նախկինների գործերի մասին: Ապա այս հարցում էլ ոչ մի առարկայական գործ այդպես էլ չբացահայտվեց, մինչդեռ հինգ տարի առաջ այլ խոստումներ էր տրվում:

Տասներորդ խոստում և հակառակ իրականություն

Փաշինյանն 2018-ին խոստացավ չմիջամտել դատական իշխանության գործերի մեջ, որպեսզի իշխանությունների տարանջատման բալանսը չխախտվի: Իրականում նա կազմաքանդեց երկրի Սահմանադրական դատարանի ինստիտուտը, քանդեց դատական համակարգի քիչ թե շատ անկախ տարրերի ձեռքբերումը և դատական համակարգի վիճակը հետ գցեց մինչև 90-ական թվականներ:

Տասնմեկերորդ խոստում և հակառակ իրականություն

2018-ին Փաշինյանը խոստանում էր ապաօլիգարխիզացնել երկրի տնտեսական համակարգը, ապասաշիկացնել մեծահարուստների և իշխանության հարաբերությունները:

Որի արդյունքում բանան ներկրելու մենաշնորհը կվերանա և երկրում գները անկում կապրեն, կբարձրանա մարդկանց կենսամակարդակը:

Իրականում երկիրը չապաօլիգարխիզացվեց և պարզապես արտոնյալ օլիգարխների անուն ազգանունները փոխվեցին: Իսկ ոմանք էլ մնացին իրենց տեղը և մուծվում են «համապատասխան», իբր «դեմոկրատական բնույթ» ունեցող հիմնադրամներին:

Իսկ այսօր գներն այն աստիճանի են մեծացել, որ մարդիկ երանիով են հիշում «նախկին գները»:

Հայաստանի նորագույն պատմության մեջ այսպիսի փարիսեցիություն չէր արձանագրվել, որտեղ մարդկանց, այն երեք միլիոն «վարչապետներին» իրականում դնեին ավանակի տեղ:

Արդյունքում, այս հինգ տարիների ընթացքում բարգավաճեցին բացառությամբ Փաշինյանի կողմնակիցները, նույնիսկ իր նախկին «զոմբիներին» քցեցին, համարելով, որ նրանք այդքան էլ «վարչապետի» մակարդակ չունեն:

Տասներուերորդ խոստում և հակառակ իրականություն

Վերջապես 2021-ի Փաշինյանի գլխավոր կարգախոսը «ԱՊԱԳԱ ԿԱ» թեզն է, որը վախեցնող է այն իմաստով, որ վերը նշված իր բոլոր խոստումների պարագայում ճիշտ հակառակ արդյունքն է գրանցվել:

Եվ քանի որ 12 պատահականություն չի կարող լինել և այս ամենը մեկ օրինաչափության շղթա է իրենից ներկայացնում, ապա կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի «խորհրդատուն» դիտմամբ է ընտրում այն խոստումը, որը պետք է կատարվի ճիշտ հակառակ արդյունքով: Փաստացի, կյանքի է կոչվում հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարար՝ Գեբելսի այն պնդումը, թե ինչքան սուտ լինեն խոստումները, այնքան ճշմարիտ կընկալվեն դրանք հանրության կողմից:

Արդեն պարզ է նաև, թե ով է այդ «խորհրդատուն», և որն է նրա իրական նպատակը, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂՆԵԼ ԱՌԱՆՑ ԱՊԱԳԱՅԻ, քանզի ըստ այդ «խորհրդատուի» հենց այդ պարագայում հնարավոր կլինի դուրս թողնել Ռուսաստանին այս տարածաշրջանից:

Իսկ Փաշինյանն այս ծրագրերում կատարում է միայն «գործիքի» դեր, այն «գործիքի», որը բռնել էր և ամենուրեք թափ էր տալիս 2021-ի ընտրություններից առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am