Ինչպե՞ս հաջողեց իսրայելական հասարակությունը, ո՞րն էր կառավարության նահանջի պատճառը. Արմեն Պետրոսյան

Իսրայելում ընթացիկ տարվա սկզբից վերսկսված ներքաղաղաքական ճգնաժամի հերթական շրջափուլը ժամանակավորապես (հավանաբար մինչև հուլիս ամիս) մեղմվելու ազդակներ է դրսևորում գործող կառավարության կողմից նախաձեռնված դատական բարեփոխումների ընդունումը մինչև Քնեսեթի հաջորդ գումարումը հետաձգելու արդյունքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

«Իսրայելական հասարակության տարբեր շերտերի շրջանում ալեկոծություն բարձրացրած այդ երկրի պատմության ընթացքում ձևավորված ամենաաջակողմյան կառավարության նախաձեռնած «բարեփոխումների» փաթեթը նպատակ էր հետապնդում քաղաքական իշխանության կողմից առավել վերահսկելի դարձնել դատական իշխանությունը։ Արդյունքում Իսրայելի փողոցները հեղեղած հարյուրհազարավոր իսրայելցիների պահանջների ազդու կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց։

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչպես հնարավոր եղավ գործող կոալիցիային և հատկապես նրա՝ սկզբունքային փոխզիջումներից մշտապես հաջողությամբ մանևրած առաջնորդ Բենյամին Նեթանյահուին մղել զիջումների՝ համապետական բողոքի գործողությունների միջոցով։

1. Նախ և առաջ, պետք է ամրագրել, որ արձանագրված իրավիճակի առանձքային հիմքն այն է, որ Իսրայելը կայացած ժողովրդավարական պետություն է։ Այդ երկրի բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը գիտակցում է, որ ապրում է նման երկրում՝ դրա առավելություններով և թերություններով հանդերձ։ Եվ ինչպես համոզվում ենք՝ իսրայելցիները նախընտրում են ապրել հենց իշխանությունների հավասարակշռում ապահովող ժողովրդավարական համակարգի ներքո։

2. Իսրայելում կայացած են և անկախ են ինստիտուտները, հատկապես պետական, մասնագիտական, քաղաքացիական։ Համակարգված կերպով անշեղորեն գործում են արհմիությունները, որոնք կարող են, օրինակ, կես ժամանոց համապետական գործադուլ կազմակերպել և հռչակված նպատակին հասնելու դեպքում անմիջապես վերականգնել երկրի բնականոն ընթացքը։

3. Իսրայելում հատկապես ընդդիմությունը կարողացավ հաջողել ռազմավարական հաղորդակցության հարցում։ Արշավը նախաձեռնած ուժերը բավականաչափ համակարգված և կազմակերպված կերպով շուրջ 12 շաբաթ հանգստյան օրերին նախաձեռնում էին բողոքի գործողություններ՝ հանգամանալից կերպով իրազեկելով, բացատրելով հանրությանը երկրի ժողովրդավարական արժեքներին սպառնացող մարտահրավերների մասին՝ առանց սահմանելու պայքարի վերջնաժամկետներ, առանց փոխելու պայքարի բովանդակությունը(դատական բարեփոխումների չեղարկում, բայց ոչ գործող կառավարության հրաժարական)։
Կարևոր է ընդգծել, որ ընդդիմության տեսակետերը վայելում էին Իսրայելում ազդեցիկ արտաքին ոդերակատարների(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) համախոհությունը։

4. Զուգահեռաբար կառավարությունն ու հատկապես նրանում ներգրավված նոր ծայրահեղ աջակողմյան ուժերի անփորձ առաջնորդներն իրականացնում էին ոչ լիարժեք հաշվարկված քայլեր, կիրառում անընդունելի հռետորաբանություն, որն ավելի էր սրում հակակառավարական տրամադրությունները։

5. Արդյունքում, մշտապես փոխզիջումների վրա հիմնված իսրայելական քաղաքական համակարգը փակուղում հայտնվեց հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը մերժեց նախագահի, կառավարության իրավական խորհրդատուների առաջարկած փոխզիջումային լուծումները, որի հետևանքով էլ կառավարող կոալիցիան սկսեց ճաքեր տալ։

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա, վստահաբար, գործող կոալիցիան չի հրաժարվելու իր նախաձեռնությունից։ Եվ չի բացառվում, որ մի շարք կոսմետիկ փոփոխություններից հետո «փոխզիջման» ֆոնի ներքո կրկին փորձ արվի առավել պատեհ ժամանակահատվածում օրակարգ բերել բախեփոխումների փաթեթը։ Իսկ այդ ընթացքում ինչպես կդրսևորի իրեն ընդդիմությունը, ինչպիսի մարտավարություն կկիրառի, և որքանով այն կհաջողի, ներկայում դժվար է կանխատեսել»,-գրել է Արմեն Պետրոսյանը։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am