Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆԸ ԴԻՄԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԾԱՌԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼՈւ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՍՏՈւԳԵԼՈւ ՀԱՄԱՐ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատելու և Սակուռա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով: Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը …., եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, համարվում է հանցագործություն: Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցները համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրել են այդ ծառերին փոխարինող նոր ծառեր տնկելու «նպատակով», մինչդեռ տնկված ճապոնական Սակուրա տեսակի ծառերն իրավունք չունեին տնկելու:

Այսպես, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի համաձայն՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում: ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներ»-ի 32-րդ կետով ներկայացվել են այն ծառերի տեսակները, որոնք պետք է տնկեին, որոնց ցանկում Սակուրա տեսակի ծառերն ընդգրկված չեն:

Հետևաբար, նշված կառույցների աշխատակիցները Սակուռա տեսակի ծառերը տնկել են ապօրինի: Այս պարագայում, կարծում ենք, որ ստուգման են ենթակա Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների շարժառիթները, թե արդյոք այս գործընթացը միայն «բիզնես» նպատակ է հետապնդում, թե «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու» նպատակ: Հաղորդմամբ առաջարկվել է ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները՝

Ինչ վիճակում են գտնվել կտրված ծառերը.

Արդյոք փոխարինված Սակուրա տեսակի ծառերի խնամքի վրա իրականացվող ծախսերը՝ համեմատած կտրված ծառերի նույն տեսակի համար խնամքի ծախսերին՝ արդարացված է.

Երբ են այդ ծառերը Հայաստան ներմուծվել, ինչ նպատակով.

Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն այդ ծառերը ներմուծած կազմակերպության և դրա հետ փոխկապակցված անձանց հետ.

Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն»:

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am