Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգումները։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ասաց, որ նախորդ օրերի ստուգումները ցույց են տվել, որ խախտումներն ամբողջությամբ շտկված չեն, տեսչական մարմնի՝ առեւտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումը մնացել է ուժի մեջ։ «Տեխնիկական եւ հրդեհային անվտանգության պայմանները պետք է համապատասխանեն նորմատիվ փաստթղթերի պահանջներին։ Առեւտրի կենտրոնում որոշ խախտումներ ամբողջությամբ էին շտկված, կային, որոնք մասնակի էին շտկված, որոշ մասի շտկումներն էլ չէին համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներին»,- պարզաբանեց տեսչական մարմնի մամուլի խոսնակը։
Նշենք, որ տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից, այնտեղ հայտնաբերվել էր 51 անուն խախտում։ Անցյալ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում եղել էր պայթյուն, որի հետւանքով 16 մարդ է զոհվել, 1-ն էլ ճանաչվել է անհետ կորած։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը