«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»

«Փաստ». «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»

 


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ

Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք լրատվամիջոց բացել։ Ճի՞շտ է։ Եվ եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ լրատվամիջոց է, ո՞րն է լինելու, Ձեր կարծիքով, դրա լսարանը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում, ի՞նչ խնդիրներ եք դնում։

Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց, նոր կայք, որն աշխատելու է նաև որպես ցանցային /ինտերնետային/ հեռուստատեսություն։ Հիմնական նպատակներս երեքն են։

Առաջինը՝ փորձել ստեղծել մի լրատվամիջոց, որի հիմնական հերոսն ու հասցեատերը կլինի հայը՝ ապրելիս լինի Հայաստանում, Արցախում, թե աշխարհի որևէ երկրում։ Տարօրինակ է և սխալ, բայց մենք, ունենալով հսկայական Սփյուռք, ժամանակակից մեդիա-աշխարհում չունենք գեթ մեկ տեղեկատվական հարթակ, ուր հնարավոր կլինի ճանաչել իրար, հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել ազգային խնդիրներն ու հեռանկարները, թերթել մեր ժողովրդի պատմության նշանակալի էջերը։ Համահայկական տեղեկատվական մասնավոր հարթակի ստեղծումն, այսպիսով, իմ նպատակներից առաջինն է։

Երկրորդը՝ ստեղծելն է մի բարձրակարգ, հայության կյանքն ու հիմնախնդիրները լուսաբանող այնպիսի լրատվամիջոց, ուր կբացառվեն բամբասանքն ու ատելության խոսքը։ Անցած տարիներին մեծապես հենց այդ երևույթներն են, որ բաժանել ու պառակտել են մեզ։ Վստահ եմ, որ հնարավոր է ունենալ սուր քննադատությունից չխուսափող, տարբեր քաղաքական տեսակետներ ներկայացնող, լայն մասսայականություն վայելող ու, միևնույն ժամանակ, լրագրողական կոռեկտ վարքագիծ ունեցող լրատվական։

Երրորդը լրագրության հնարավորինս բարձր որակի և լրագրողական փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակի ապահովումն է։ Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը, ասեմ միայն, որ խոսքը միջլրատվամիջոցային համագործակցության մասին է, ինչը կանոնակարգված ձևով մեր երկրում հազվագյուտ է արվել։ Առայժմ այսքանը, հետո ավելի կմանրամասնեմ որևէ առիթով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հուսով եմ, որ մայիսին կներկայանանք ընթերցողների ու հեռուստադիտողների դատին։

Ինչպիսի՞ն է կայքի անվանումը, ո՞րն է հասցեն։

Կհայտարարեմ առաջիկայում։ Տարբեր մտքեր կան, կյանքի կոչենք՝ կասեմ։

Կայքի գրասենյակը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև այլ երկրում։ Ըստ ամենայնի, համահայկական տեղեկատվական հարթակը նաև ֆիզիկական տարածում է պահանջում։

Ճիշտ եք, առանց այլ երկրներում գործող խմբագրությունների դժվար կլինի իրականացնել դրված նպատակները։ Ձեռնամուխ եմ եղել թղթակցային կետերի բացմանը Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մայիսին ավելի հանգամանորեն կպատմեմ դրանց մասին։

Ձեր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացներից հետո ասում էիք, որ մտածում եք նոր նախագծի մասին։ Սա՞ ի նկատի ունեիք։

Այո։ Պետք է խոստովանեմ, որ դասընթացների արդյունքներն ամենամեծ խթանը դարձան ինձ համար մասնագիտական գործունեությանը վերադառնալու առումով։ Այս միտքն ունեի վաղուց, իսկ տեսնելով մեր լրագրողների մասնագիտական որակները ու հասկանալով, որ իրենք էլ դժգոհ են հայկական տեղեկատվական դաշտի վիճակից ու կարող են անհամեմատ ավելի բարձր որակ ապահովել, հասկացա, որ հաշվի առնելով կուտակած գիտելիքներս, նաև հնարավորություններս ու մասնագիտական կապերս՝ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել։ Իմ ունկնդիրներից մի քանիսին (իհարկե, նրանց, ովքեր սահմանափակված չեն աշխատանքային պարտավորություններով) ըստ ամենայնի աշխատանքի առաջարկ կանեմ։ Մոտ օրերս կլինի նաև հայտարարություն աշխատել ցանկացող այլ լրագրողների համար։

Իսկ ո՞րն է կայքի ֆինանսավորման աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ է Ձեր հովանավորը։

Այս պահին որևէ հովանավոր չունեմ, սեփական միջոցներս առայժմ բավարար են։ Բայց պրոդյուսերական երկարամյա փորձս թույլ է տալիս կարծել, որ կկարողանամ լուծել ֆինանսական խնդիրները։ Հուսով եմ` կհաջողվի ստեղծել տնտեսական իմաստով ինքնաբավ լրատվամիջոց։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 468 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am