Արմավիրի մարզպետարանում չգիտե՞ն, որ մարզպետն օրենք է խախտել. Հրապարակ

Արմավիրի մարզպետարանից երեկ պարզաբանում էին ուղարկել «Հրապարակ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի եւ նրա քրոջ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ Հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քրոջ՝ Հասմիկ Սրապիոնյանի վերընտրման դեմ հարուցված արհեստական խոչընդոտներին, որպեսզի Սրապիոնյանը չհաղթի Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի մրցույթում։ Հ․ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ միտում կա իր դեմ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի կրթության վարչության պետի կողմից։ Նրա կարծիքով՝ ինքը, ըստ երեւույթին, չի արդարացրել մարզպետի ակնկալիքները, դրա համար էլ որոշել են իր փոխարեն մեկ ուրիշին առաջադրել որպես մրցակից եւ օրենքի խախտմամբ անցկացնել։ Իսկ օրենքի խախտումները մի քանիսն են, ինչին անդրադարձել է մարզպետարանն իր պարզաբանման մեջ, որով, սակայն, ակամա խոստովանել է, որ օրենք են խախտել։ Խոսքը, մասնավորապես, դպրոցական խորհրդի կազմում մարզպետի որոշմամբ փոփոխություն կատարելու եւ խորհրդի նախագահին փոխելու մասին է, որն օրենքով չի թույլատրվում։ Ահա պարզաբանումը․ «Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Արմավիրի մարզպետը` ընդդեմ սփյուռքի փոխնախարարի եւ նրա քրոջ» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունն օգոստոսի 28-ին չի կայացել, քանի որ մրցույթին ներկա են եղել խորհրդի անդամներից 5-ը (մրցույթին չեն ներկայացել մանկավարժական խորհրդի մեկ եւ ծնողական խորհրդի երկու ներկայացուցիչ): Ինչ վերաբերում է խորհրդի կազմում ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ եւ խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանի` մրցույթին չներկայանալուն, ապա տեղեկացնում ենք, որ նա երկարատեւ արձակուրդի եւ առողջական խնդիրներով պայմանավորված երկրից բացակայելու պատճառով խնդրել է դադարեցնել դպրոցի կառավարման խորհրդի կազմում իր անդամակցությունը: Այդ հանգամանքով պայմանավորված` ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում կատարվել է փոփոխություն, եւ խորհրդի նոր անդամ է նշանակվել Գեւորգ Մուրադյանը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի մրցույթի կազմակերպմանը որեւէ միջամտություն մինչ այժմ չի եղել, ավելին՝ ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից հանձնարարվել է մրցույթն անցկացնել օրենքի տառին համապատասխան»։ Այս առնչությամբ զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ՝ խնդրելով հայտնել, թե օրենքով որ դեպքում մարզպետն իրավունք ունի խորհրդի կազմում փոփոխություն կատարել։ «Մարզպետն իրավունք ունի իր ներկայացուցչին հետ կանչել միայն հիմնավորված հետկանչի դեպքում։ Մի դեպքում չի կարող, եթե դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված»,-ասաց պարոն Արշակյանը։ Իսկ այս դեպքում հենց դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված։ «Դա արդեն «Հանրակրթության մասին» օրենքի խախտում է։ «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ խորհրդի անդամի փոփոխություն չի կարող լինել տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու օրվանից մինչեւ ավարտը, բացառությամբ, եթե տվյալ անդամը ծնողական խորհրդի ներկայացուցիչ է եւ այլեւս դպրոցում երեխա չունի կամ տվյալ դպրոցի ուսուցիչ է եղել եւ ազատվել է աշխատանքից։ Այդ երկու բացառություններն են»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է խորհրդի նախագահին փոխելուն, ապա Աշոտ Արշակյանն ասաց․ «Խորհրդի նախագահին փոխել-չփոխելու լիազորությունը մարզպետի լիազորություն չէ, դա խորհրդի լիազորություն է, խորհուրդն ինքն է ընտրում իր նախագահին եւ ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը»։ ՀՀ ԿԳՆ վարչության պետը նաեւ հավելեց, որ եթե խորհրդի անդամը տվյալ խորհրդի նիստերին երեք անգամից ավելի չի ներկայացել, դա կարող է հիմք հանդիսանալ խորհրդի տվյալ անդամին հետկանչ անելու, նոր անդամ առաջադրելու․ «Բայց սա, նորից եմ կրկնում, եթե տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված»։ Այսինքն՝ այս պարագայում օրենքի կրկնակի խախտում է եղել․ նախ մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը, ըստ Հասմիկ Սրապիոնյանի, այդ խորհրդի նիստերին երեք անգամից պակաս քանակով է բացակայել։ Երկրորդ․ անկախ այդ ամենից՝ այդ անդամին հետ են կանչել տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարված ժամանակ։ Այսքանից հետո հետաքրքիր է, որ Արմավիրի մարզպետարանում ոչ միայն տեղյակ չեն այս մասին, այլեւ «Հանրակրթության մասին» օրենքի վերաբերյալ տարրական գիտելիքներ չունեն եւ մեր հրապարակումից հետո էլ իրենց սխալը չեն թաքցնում։ Թե՞ լավ էլ գիտեին, բայց գիտակցաբար խախտել են՝ կոնկրետ նեղ-անձնական շահերից ելնելով։  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am