Արտակարգ դեպք Երևանում. բռնաբարության փորձից հետո 24-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել
Աջափնյակ վարչական շրջանի տարածքում նախօրեին 24-ամյա աղջկա բռնաբարության փորձ է կատարվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը գումար մուրալու նպատակով այցելել է մի տղամարդու բնակարան, սակայն վերջինս, օգտվելով այդ հանգամանքից, փորձել է աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Այդ ամենից հետո աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել՝ ածելիով կտրել է դաստակը:
