Ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել․ Գագիկ Համբարյա

«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստ է, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններն աղետալի վիճակում են: Խնդիրն այն է, որ հասարակությունը սա չի նկատում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներկա բանակցային գործընթացներին, իրարամերժ հայտարարություններին՝ Ադրբեջանի առավել ինտենսիվ սադրանքների ֆոնին:

«Հայաստանի և Արցախի գոյությունը ստորադասելով՝ մեծ մասը ամորֆ ու անտրամաբանական պատճառաբանություններով հայտարարում է, թե «քաղաքականությամբ չի զբաղվում»: «Թող չլինեն նախկինները, ներկաները, թող նորերը գան» թեզն առաջ տանողներն ամբողջովին խաղում են Նիկոլի դաշտում, որովհետև նախկինները չկան, նորեր ևս չկան, իսկ ներկաները կան ու հայ ժողովրդի շահերի դեմ են գործում: Այս քողարկված նիկոլականությունը թող չփորձեն առաջ տանել՝ ասելով, թե «դեմ ենք բոլորին»:

Կրկնակի դավաճանություն է այն մոտեցումը, երբ երկրի հետ ինչ է լինելու հարցադրմանն ի պատասխան ասում են՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»: Ու սա այն մասսան է, որը 2018-ին լավ էլ զբաղվում էր քաղաքականությամբ և մեղսակից էր Նիկոլին իշխանության բերելու հարցում:«Քաղաքականությամբ չզբաղվելով»՝ այդ մասսան այսօր հովանավորում է Նիկոլին իր չարագործությունները շարունակելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ անընդունելի է նաև, որ արցախահայությունը հանդուրժում է Արցախի իշխանություններին: Գագիկ Համբարյանը ներկա իրավիճակը, գործընթացները, ընդհանուր առմամբ, սպասելի է համարում:

«Բոլոր թեզերը, թե դիմում ենք միջազգային հանրությանը, որը, իբր, ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, կեղծ էին: Ավելի քան 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Բացի ականջահաճո զառանցանքներից, որոնք մենք լսում ենք Եվրոպայից ու ԱՄՆ-ից, այլ որևէ հստակ քայլեր մենք տեսե՞լ ենք: Արցախի շրջափակման այս ամբողջ ընթացքում լսե՞լ եք Արևմուտքի որևէ երկրից մի հայտարարություն, օրինակ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «դուրս հանեք ռուսներին, մենք կգանք ու կկատարենք այն պարտականությունները, որը ռուսը չի կատարում նույն Լաչինի միջանցքի առումով»:

Մենք հիմա, մեծ հաշվով, ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել: Կապիտուլ յանտ իշխանությունները, իրենց շատ ճարպիկ երևակայելով ու աշխարհի խոշորների հակասությունների վրա կոպիտ խաղեր տանելով, փորձում են իբրև թե օգուտ ստանալ: Միևնույն ժամանակ չեն հասկանում, որ նույն Մոսկվայում շատ լավ գիտեն մեր վիճակի մասին: Եվ երբ ռուսներին ասում են՝ վատ եք կատարում ձեր պարտականությունները, այնտեղից պատասխանում են՝ «վատ եմ կատարում, հետո՞, կա՞ մեկը, որն ավելի լավ կկատարի, հրավիրեք, թող կատարի»:

Ու այստեղ երկար լեզվի, իրական իրավիճակը չգնահատելու ու ճոռոմաբանության հետևանքով կանգնում ենք փակուղու առաջ: Մինչդեռ իրականում գիտենք, որ եթե ռուսը չէ, ապա թուրքն է գալու: Նույն Եվրոպան իր դրածոների՝ Նիկոլի, նիկոլամետների, սորոսականների, իր կողմից հովանավորվող բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչների միջոցով պայքարում է ոչ թե ռուսին այստեղից հանելու և իր փոխարեն ֆրանսիացիներին կամ ամերիկացիներին բերելու համար, այլ «տարածքը» մաքրում են, որ այստեղ Թուրքիան հաստատվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց՝ որքան էլ Արևմուտքի ու Թուրքիայի միջև հակակրանք կամ բազմաթիվ հակասություններ լինեն, գլոբալ առումով գործընկերներ են: Անդրադառնալով Փաշինյանի իրարամերժ հայտարարություններին՝ քաղաքագետն ընդգծեց, որ, մեծ հաշվով, կա նոր խայտառակ կապիտուլ յացիա, որը Ադրբեջանը հիմա պարտադրում է Հայաստանին:

«Բացարձակ զարմանալի չէ այն, ինչն այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության հետ և ՀՀ-ի շուրջ: Կապիտուլ յանտ Նիկոլը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո պետք է հեռանար իշխանությունից՝ շանս տալով Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ: Մյունխենում Ադրբեջանի բռնապետը շատ պարզ ասաց խայտառակ ու ցավոտ իրականության մասին: Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության կապիտուլ յացիան ընդունել է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը՝ կրկին նրան որպես ղեկավար վերընտրելով, ինչից ելնելով էլ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի առջև 5 շանտաժ/նախապայման է դրել:

Դրանց ընդունման պարագայում ՀՀ-ն ֆիզիկապես գոյատևելու ընդամենը 4-5, լավագույն դեպքում՝ մինչև տասը տարվա շանս կունենա: Այդ 5 շանտաժ/նախապայմանները, որոնք հավաստի աղբյուրի անվան տակ հրապարակվել են կապիտուլ յանտ Նիկոլի ընտանեկան թերթում, կործանարար են լինելու Հայաստանի համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանը չի կարող հավասարը հավասարին բանակցել այն գործիչների հետ, որոնք իրեն նսեմացրել են, իրեն պարտություն են պարտադրել:

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ կապված էսկալացիայի վտանգի, հետո այդ վտանգը խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման հիմքով հերքելու հետ, Գ. Համբարյանը նշեց. «Նախօրեի խառնիխուռն, խայտառակ հայտարարությունները, երբ ընդամենը մի քանի ժամվա մեջ կտրուկ տեսակետները փոխեց, ցույց է տալիս այդ մարդու անլրջությունը, նաև այն, որ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, քանի որ ընդամենը գործիք է, ու իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում: Նախկինում ՀՀ-ն հաղթանակած դիրքերից էր հանդես գալիս: ՀՀ-ն որոշ հարցերում ոչ գլոբալ, բայց օրակարգ էր թելադրում տարածաշրջանում, առավել ևս՝ Արցախյան հարցի շուրջ: Հիմա ընդամենը սեղանի վրա ենք դրված, ու մեզ քննարկում են: Մենք այս առումով խայտառակ իրավիճակում ենք:

Երբ Ադրբեջանի բռնապետը Թալիշում ուղղակիորեն նսեմացնում, նվաստացնում և սպառնում է ՀՀին, և դրանից ընդամենը ժամեր անց Հայաստանի ղեկավարն ասում է՝ միևնույնն է, մենք խաղաղության ենք գնալու, հարց է առաջանում, թե ինչ գնով է գնալու՝ Արշակ Սարգսյանի՞ (օրեր առաջ Երասխում զոհված զինծառայող-խմբ.), թե՞ հազարավոր այլ տղաների կյանքի գնով է խաղաղության գնալու: Խաղաղության են գնում քեզ հետ խաղաղ ապրել ցանկացողի հետ, բայց երբ այդ մեկը քեզ պարտադրում է այնպիսի բաներ, որոնց արդյունքում դու ոչնչացվելու ես, արդեն խաղաղություն չէ: Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսված անձնավորությունը հայտարարում է, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», նույն օրը երեկոյան ասում՝ «նոր էսկալացիա չի լինելու, ստորագրվելու է խաղաղության պայմանագիր»»:

Համբարյանն ընդգծեց, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվելու է Ադրբեջանի բռնապետի 5 շանտաժ/նախապայմաններն ընդունելու հաշվին, որոնք կործանարար են մեր երկրի համար: «Քանի որ մենք տեղյակ չենք բանակցությունների մանրամասներին, և Փաշինյանը հայաստանյան հասարակությանը չի տեղեկացնում այդ մասին, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլը բոլոր շանտաժ/նախապայմաններն ընդունել է, որպեսզի Ալիևն էսկալացիայի չգնա: Այսինքն, Փաշինյանը դավաճանաբար, դավադրաբար նոր զիջումների է գնում հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին: Ես այլ պատճառ չեմ կարող գտնել՝ վերլուծելու, թե ինչու պետք է մի քանի ժամվա մեջ կապիտուլ յանտը երկու իրարամերժ հայտարարություն աներ:

Կա՛մ պետք է շիզոֆրենիկ, անպատասխանատու լինել՝ երկրի ղեկավար լինելով նման հարցի շուրջ մի քանի ժամվա մեջ կտրուկ տարբեր կարծիքներ հայտնելու համար, կա՛մ էլ մի քանի ժամվա մեջ կտրուկ զիջումների է գնացել, որպեսզի կապիտուլ յացիոն նոր ակտ ստորագրի, որն ինքը «խաղաղության պայմանագիր» է անվանում: Մեծ հաշվով, Հայաստանին պետք է փրկել այն իշխանությունից, որը ՀՀ-ում իշխանության է եկել ընտրողների 25 տոկոսի քվեի արդյունքում ու պատուհաս դարձել Հայաստանի ու Արցախի գլխին»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am