Երևանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. Տարոն Մարգարյան
Երևանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, մյուս անվանափոխումների հետ կապված «Ելք»-ի առաջարկությունը կքննարկվի և առաջիկայում համապատասխան որոշում կկայացվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Լինելու են հրապարակային լսումներ‚ նաև գիտական կարծիքներ‚ քանի որ առաջարկների մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով‚ որ այդ փողոցները նախկինում նույն անուններով վերանվանափոխվել են»‚- ասաց Տարոն Մարգարյանը:
