Ռուսաստանում հայ գործարարի են սպանել
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում ոստիկանները փնտրում են տեղացի հայ գործարար Կամո Հարությունյանին սպանած անհայտ անձին: Այս մասին հայտնում է URA.RU-ն: Ura.ru-ն գրում է, որ համաձայն նախնական վարկածի` սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: Երբ գործարարը վերադարձել է տուն, շքամուտքի մոտ նրան սպասելիս է եղել անհայտ անձը: Նրանց միջև տեղի ունեցած վեճից հետո անձը հանել է ատրճանակը և կրակել, ինչից հետո փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ: Կամո Հարությունյանը 36 տարեկան էր:
