Սիսիանում 16-ամյա աղջիկը կամրջից նետվել է գետը
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Ջրային հայելիներ» հայտնի կամրջից այսօր՝ օգոստոսի 29-ին, երեխան նետվել է գետը: shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարներն ու ոստիկանները նետվել են գետը եւ երեխային, ով Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ա.-ն է, դուրս են բերել գետից եւ օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը երեխային տեղափոխել է: Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Երեխան օրեր առաջ էր գյուղ եկել Սիսիանից՝ իրենց բարեկամի տուն:
