«Ելք»-ը Ստեփանակերտում է

Օգոստոսի 29-ին ճանաչողական այցով Ստեփանակերտում էին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները: Քաղաքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը ողջունելով հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ 2012թ. երկու քաղաքապետարանների միջև` համագործակցության և բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի նորընտիր ավագանու եւ մասնավորապես` «Ելք» խմբակցության հետ ավանդական կապերն ամրապնդելու, գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Քաղաքապետը բարձր է գնահատել անցած տարիներին Երևանի քաղաքապետարանի, անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ամենատարբեր ոլորտներում Ստեփանակերտին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցությունը և այն ուսանելի փորձը, որ ներդրում է կառավարման համակարգում: Ս.Գրիգորյանն անդրադարձել է այն համատեղ ծրագրերին, որ իրագործվում են կենսապահովման, սոցիալական, առողջապահության, կրթության և մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում: Այդ համատեքստում նաև կարևորվել է Ստեփանակերտի և Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների կողմից սկզբնավորված համագործակցությունը, որ շարունակ ընդլայնում է շրջանակները, իր մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ: Քաղաքապետը հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղաքի զարգացման ընդհանուր տեսլականը, անդրադարձել երկարաժամկետ այն ծրագրերին, որոնք միտված են Ստեփանակերտի կենսական նշանակության հիմնահարցերի լուծմանը: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահեցրեց, թե իրենց թիմով կփորձեն նպաստել Երևանի ու Ստեփանակերտի միջև համագործակցության և բարեկամության խորացմանը, ավագանու անդամների միջև գործնական կապեր կհաստատվեն, փոխայցելությունների արդյունքում կյանքի կկոչվեն շահավետ նոր գաղափարներ ու ծրագրեր: Հանդիպմանը շահագրգիռ քննարկումներ են ծավալվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ներքաղաքային հասարակական տրանսպորտում ակնկալվող բարեփոխումների, կրթության, առողջապահության և զբոսաշրջության զարգացման, շինարարության և բարեկարգման նախագծերի, մայրաքաղաքների աղբահանության ու կենսական անհրաժեշտության այլ խնդիրների վերաբերյալ: Հյուրերն այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին, եղել են Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում ու ծանոթացել հարուստ և բացառիկ ցուցանմուշներին: «Ելքի» անդամները, բնականաբար, այցելել են նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվող ազատամարտիկների այգին և հետաքրքրվել շինարարական ծրագրերով: Շրջագայության ժամանակ հյուրերին ուղեկցում էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am