Նիկոլի թիմի միլիոնների թալանը՝ թվերով ու փաստերով

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հայելի ակումբի ուղիղ եթերում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինի հարստացումները՝ 2018 թվականից ի վեր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ներկայացուցիչներն այս տարիներին բանկերից վերցրել են 5 միլիոն դրամի վարկ, վերջին չորս տարիներին Հայաստանում ձեռք բերել 100 միլիոն դոլարի անշարժ գույք՝ տներ, մեքենաներ, հողատարածքներ։ 
Ստորև ներկայացնում ենք Վոլոդյա Հովհաննիսյանի հանրայնացրած տվյալները․ 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կարողությունը, ըստ տնտեսագետների, 400-500 միլիոն դոլար է կազմում (անշարժ գույքեր, արժեթղթեր), որի մեծ մասը կուտակվել է կառուցվող շենքերից ու շինություններից։

Վոլոդյա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ամենահարուստ տիկինը, Աննա Հակոբյանից հետո, Տիգրան Ավինյանի մայրն է։ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանն Արմավիրի մարզում 9 հեկտար հող ունի, Արարատյան դաշտավայրում տիրապետում է ամենաթանկարժեք հողամասին, «Էտալոն գամմա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է։ Ամիրյան փողոցում ունի բնակարան, ավտոկայան։

Վերջինս ունի նաև 5,2 հեկտար հողատարածք Էջմիածնի մոտ, մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ շինություններ։
Տիգրան Ավինյանի մայրիկին է պատկանում նաև Չիր և չամիչ արտադրող «Էրիմ գեյթ» ընկերությունը։ 

Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը ունի 20 սեփականություն։

Վոլոդյա Հովհաննիսյանի պնդմամբ՝ սուտ է այն տեղեկությունը, թե իր տները, անշարժ գույքերը Տիգրան Ավինյանը ձեռք է բերել վարկով։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2018 թվականին 297 հազար դրամ է ունեցել։ Այսօր ունի 280 հազար դոլարանոց առանձնատուն, 1,3 հազար դոլար արժողության հողատարածք, ինչպես նաև ձեռք է բերում ևս մեկ նոր տուն։ Վոլոդյա Հովհաննիսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչպես են ժամանակի հեղափոխականները չորս տարիների ընթացքում այսքան հարստացել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2018թ-ին հայտարարագրել է 560 հազար դրամ։ Այսօր Ալեն Սիմոնյանն ունի 292 հազար դոլարանոց տուն, ինչպես նաև 240 հազար դոլար արժողությամբ առանձնատուն Ջրվեժում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզում ունի առանձնատուն, դրան հարակից 5 հողամաս։ Նույնչափ հողամաս ունի նաև նախարարի կինը։ Վերջին շրջանում Գնել Սանոսյանը «Երազ» թաղամասում ձեռք է բերել նաև 115 հազար դոլարանոց տուն։

Նշենք, որ Գնել Սանոսյանը 2018 թվականին ունեցել է 41,650 դրամի եկամուտ։ Այսօր Գնել Սանոսյանի եկամուտները գնահատվում են մոտ 3 միլիոն դոլար։

2018 թվականիից հետ, զբաղեցնելով մի քանի պաշտոններ, Սուրեն Պապիկյանը ևս կուտակել է հարստություն։

Սուրեն Պապիկյանը 450 հազար դոլարով Արշակունյաց պողոտայում տուն է գնել։ ՊՆ նախարարն ունի նաև 300 հազար դոլար արժողությամբ առանձնատուն, 4 մլն․ դոլարանոց ռեստորան։

Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց նաև, որ Սուրեն Պապիկյանի հայրը Ստեփանավանի զորամասը գոմ է սարքել, նույնն արել է Պապիկյանի ազգականը՝ գոմ է սարքել Գյումրու զորամասը։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, մինչև պաշտոն զբաղեցնելը, ունեցել է 1 միլիոն դրամի եկամուտ։ Պաշտոններ զբաղեցնելուց հետ Վահե Ղազարյանը ձեռք է բերել 200 հազար դոլարանոց տուն Երևանի կենտրոնում, 300 հազար դոլարանոց մեկ առանձնատուն և 35 մլն․ դրամ պարտք է հատկացրել շինարարական կազմակերպությանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կարողությանը՝ Վոլոդյա Հովհաննիսյանն առանձնացրել է հետևյալ տվյալները։
Միջազգային տնտեսագետների հաշվարկով՝ Նիկոլ Փաշինյանի կարողությունն այսօր կազմում է 4 միլիարդ դոլար։

Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ մի քանի տարի առաջ «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր՝ 2019թ․-ի մարտին Աննա Հակոբյանը Դավոսում փորձել է ձեռք բերել 1,5 միլիարդ եվրոյի արժեթղթեր։

ՔՊ-ական պատգամավորները ևս հետ չեն մնացել հարստանալու գործընթացից։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Դավթաշենում թանկարժեք տուն ունի։

ԱԺ մյուս ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Երազ» թաղամասում ձեռք է բերել 116 հազար դոլարանոց տուն, որը հիմա արժե մոտ 400 հազար դոլար։

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նաև Աննա Հակոբյանի եղբայրն է, ունի երկու մեքենա, երեք հողամաս, Ձորաղբյուրում մեկ ամառանոց ու առանձնատուն։

Հիշեցնենք, որ մինչև իշխանազավթումը, Հրաչյա Հակոբյանն աշխատել է որպես դերասան՝ նկարահանվելով հիմնականում մասսայական տեսարաններում։
Հրաչյա Հակոբյանը նաև աչքի է ընկել թանկարժեք վայելքներով։ Վերջինս իր հանգիստներից մեկն անցկացրել է ԱՄՆ-ում՝ մնալով տեղի թանկարժեք հյուրանոցներից մեկում՝ ծախսելով մոտ 400 հազար դոլար։

Նախկին հաղորդավարուհի, այսօր ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը (Լուլուն) 120 հազար դոլարանոց տուն է գնել Երազ թաղամասում։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը մինչև 2018 թվականի իշխանազավթումը դպրոցում Հայոց պատմության ուսուցիչ է աշխատել։

Մյուս ՔՊ-ական Արփի Դավոյանը ունի երեք տուն, թանկարժեք մակնիշի մեքենա։

 ՔՊ-ական պատգամավոր Բագրատ Բադալյանն էլ իր հերթին 1,6 միլիոն դոլարի արժողության տուն է ձեռք բերել ԱՄՆ-ում։

 ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը 2018-ին հայտարարագրել է 179 հազար դրամ։ Այսօր կենտրոնում ձեռք է բերել 200 hազար դոլարանոց տուն, հողամաս ու տարածք։

ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը 2018թ․-ին 15 հազար դրամ է ունեցել, 2020 թվականին Քանաքեռ-Զեյթունում գնել է երկու տուն, 2022-ին էլ ձեռք է բերել երկու հողամաս ու մեկ բնակարան։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ներկայացրել է հարստացած ՔՊ-ականների ընդամենը 30 տոկոսին։

Վոլոդյա Հովհաննիսյանն այս ամենում տեսնում է կոռուպցիոն լրջագույն ռիսկեր ու կոչ է անում ԱԱԾ-ին զբաղվել այս հարցով։

 

 

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am