Հայաստան կայցելի Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարարը
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։ Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Իգոր Ցրնադակը կհանդիպի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Օգոստոսի 30-ին նախատեսված են Հայաստանի ու Բոսնիա և Հերցոգովինայի արտգործախարարների բանակցությունները, ինչին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
