Պատանդառուի մոտ մեծ գումար է եղել. վերջինս ընկերուհուն էր պատանդ վերցրել. Armtimes.com
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր պատանդ վերցված աղջիկը եղել է Գոռ Հակոբյանի ընկերուհին: Այս մասին Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել են ականատեսները: Մինչ ոստիկանների կողմից տղամարդու վնասազերծումը վերջինս բիլիարդ ակումբի գույքը նետել է փողոց: Ակումբի պատուհանները կոտրվել են նրա կողմից: Բիլիարդ ակումբը մի քանի ամիս առաջ էր բացվել: Մեր թղթակցին հայտնի դարձավ, որ իրավապահները վնասազերծված տղամարդու մոտից մեծ չափի գումար են հայտնաբերել: Այժմ բիլիարդ ակումբի ներսում քրեագետներն են աշխատում, ակումբին հարող տարածքը հսկվում է ոստիկանների կողմից, ժապավենով փակվել է Ռոստովյան փողոցի մի մասը: Մանրամասները՝ այստեղ:
