Թալանել են Մարտուն Մաթևոսյանին
hayeli.am-ին հայտնի է դարձել, որ վերջերս թալանել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանի տան բակում գտնվող ավտոմեքենան:Մեր տեղեկություններով թալանվել է Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի լուսարձակներ, որը պատկանել է Մարտուն Մաթևոսյանի փեսային: Ինչպես արձանագրել են տան հարևանությամբ գտնվող խանութների և փողոցի տեսախցիկները՝ գողերը եղել են երկուսը, որոնք դիմակավորված են եղել : Այսպիսով, կարծես թե ՀՀ-ում գործում է բանդա, որը զբաղված է հատուկ մեքենաների տարբեր սարքերի գողությամբ: Հիշեցնենք, որ նմանատիպ դեպքեր վերջին մի քանի ամսում ևս գրանցվել էին. թալանվել էին Բուդաղյանների, Խաչատուր Քոքոբելյանի եղբոր, երգիչ Մարտին Մկրտչյանի, ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանի և այլոց մեքենաները:
