Բիլիարդանոցում պատանդ վերցրած տղամարդը մահացել է
Էրեբունու բիլիարդանոցում պատանդ վերցված աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Yerkir.am-ին հայտնեց, որ աղջկան այժմ հետազոտում են: «Նա ունի կապտուկներ ունի, կտրած վերքեր: Վերակենդանացման բաժանմունքում է, բայց ինքնուրույն է շնչում: Նրա վիճակը բավարար է»,- ասաց նա: Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են: Տղամարդուն տեղափոխել էին հիվանդանոց, նա մահացել է:
