Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում դպրոցականների դիմաց ստորացրեց ՔՊ-ականներին (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում դիմեց ԱԺ այցելած Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտներին:
«Այս օրերին շատ հաճախ լսում եք խաղաղություն, խաղաղության դարաշրջան բառակապացությունը, եթե մի քիչ ուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին, կտեսնեք, որ խաղաղությունը չեն մուրում, պետք է թիկունքը պինդ պահած կանգնել»,-ասաց նա:
