Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի․ Ռուբեն Մելիքյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ջուրն արդեն բարձրացել է»՝ իր տակ վերցնելով այն ամենն, ինչ առկա է դատական իշխանությունում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Իհարկե, անհատական մակարդակում կան դատավորներ, որոնք առանձին գործերով կարող են արդար որոշումներ կայացնել, խոսքը քաղաքական իշխանության հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերի մասին է: Բայց արդեն փաստ է, որ ամբողջ համակարգը, որպես այդպիսին, զուրկ է անկախությունից ու գտնվում է իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո: Վերջին օրերին մի քանի դատավորների հրապարակային հայտարարություններն այդ մասին են վկայում. այդ դատավորներն իրենց հավատարմությունն էին հայտնում ԲԴԽ-ին, որն իրականում հավատարմություն էր ոչ միայն քաղաքական նշանակումներով ձևավորված ԲԴԽ-ին, այլև ՔՊին: Այս պայմաններում մենք դատարանների մասին, որպես անկախություն ունեցող առանձին իշխանություն, այլևս չենք կարող խոսել»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ թեպետ քիչ թե շատ մնացել են իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերով արդար որոշումներ կայացնող դատավորներ, բայց իշխանությունն այդ խնդիրն էլ է լուծել:

Օրինակ բերելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը՝ Ռ. Մելիքյանը հավելեց. «Գրիգորի Խաչատուրովի օրինակը բոլորիս աչքի առջև է. եթե առաջին ատյանի դատարանում ինչ-որ բան չի ստացվում, ապա վերաքննիչում կստացվի, վերաքննիչում չի ստացվում, Վճռաբեկում կստացվի: Այս պայմաններում կարող ենք ասել, որ ամենաերկարը դիմադրած համակարգն այլևս որևէ անկախության նշույլ չունի»:

Ռ. Մելիքյանի խոսքով, նախկինում ունեինք անկախության բավականին բարձր աստիճանի հասած դատական իշխանություն: «Իսկ հիմա կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ այն ուղղակի ոչնչացրեցին: Նշվածից բխող վտանգներն առաջին հերթին վերաբերում են հասարակ քաղաքացուն, որը չի կարող դատարաններում արդարության հասնելու հույս ունենալ: Հաջորդ վտանգն առնչվում է քաղաքական համակարգին: Իմ կարծիքով, սակայն, առաջին տուժողները լինելու են հենց այն անձինք, որոնք տարբեր ձևերով իրենց հավատարմությունը հայտնելով իշխող ռեժիմին՝ դավաճանում են դատական իշխանության իրենց սրբազան առաքելությանը, ինչի հետևանքով ունենք մի վիճակ, որը գնալով կորցնում է կապը իրավական պետության անգամ նվազագույն արժեքների հետ»,-ասաց նա:

Ռ. Մելիքյանի խոսքով, թեպետ դատական իշխանությունում ՔՊ-ի ներկայացուցիչներն այսօր ինչ-որ հարցեր են լուծում իրենց քաղաքական ուժի համար, բայց երկարաժամկետ կտրվածքով վնասում են առաջին հերթին երկրին ու անձամբ իրենց. «Անկախ դատական իշխանությունը մի երևույթ է, որի առաջին շահառուներից մեկը հենց գործող քաղաքական ռեժիմն է: Հաջորդ քաղաքական ռեժիմի կողմից հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար գործող իշխանությունն այսօր պետք է մեծացնի դատարանների անկախությունը: Սա դասագրքային ճշմարտություն է, որից ՔՊ-ի նեկայացուցիչները շեղվեցին այսրոպեական շահերի համար»:

Անդրադառնալով վերջին շրջանի քրեական հետապնդումներին, խոսելով նաև Գ. Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշման մասին՝ Ռուբեն Մելիքյանը, հաշվի առնելով նախ այն, որ կալանավորման որոշումը կայացվել է մի գործով, որի վաղեմության ժամկետը մի քանի ամսից լրանում է, շեշտեց. «Կա վաղեմության ժամկետի խնդիր: Սա նշանակում է, որ ինչքան էլ իրավապահ մարմինները արագ գործեն, մինչև վաղեմության ժամկետի լրանալը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չեն հասցնի ունենալ: Սա նշանակում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակվել չի կարող, ինչն իր հերթին նշանակում է, որ անձը որոշակի անօրինականություններ կատարելու որևէ շարժառիթ չունի: Այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս չհիմնավորված տարբերակված մոտեցման մասին և էական հանգամանք է Գ. Խաչատուրովի նկատմամբ թիրախավորումը հաստատելու համար»:

Նա ընդգծեց նաև երկրորդ հանգամանքի՝ գործի բուն էության մասին. «Բոլորովին այլ անձի գույքի հետ կապված հարցեր են առաջացել, որը Խաչատուրովն ինչ-որ գործարք կատարելիս գրավ է դրել: Իշխանությունները հանրությանը համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ Գ. Խաչատուրովն ուղիղ կապ ունի այդ գույքի հետ: Սա լրացուցիչ փաստարկ է, որը ցույց է տալիս, որ այդ քրեական հետապնդման հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական նկատառում կա: Առհասարակ, այս իշխանություններն ամենևին ու երբեք չեն խորշել քրեական հետապնդումների գործիքակազմն ի շահ իրենց օգտագործելու գայթակղությունից: Ես կարծում եմ՝ նմանատիպ այլ դեպքեր ևս կտեսնենք: Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչնչի առջև կանգ չեն առնելու և չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասվում, երբ իրենք դադարեն իշխանություն լինել: Ես միայն ուզում եմ հույս հայտնել, որ ինչ էլ մեր երկրում լինի, ապագա իշխանությունները ոչ թե բարությանը, այլ արդարությանը տուրք կտան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am