«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Թերթի տեղեկություններով, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայ-Ռուսական համալսարանի շուրջ: Գործող ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի լիազորությունները մայիսի 14-ին ավարտվում են, իսկ ռուսական կողմը հակված չէ ռեկտորի ընտրություններ անցկացնել, քանի որ համոզված է, որ Դարբինյանը կվերընտրվի: Վերջինս էլ տեղեկացրել է հիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին), որ չի պատրաստվում առաջադրվել՝ համալսարանի եւ իր նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում, եթե լիարժեք սատարում չունենա նրանց կողմից: Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսեւորել՝ առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին:
Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, եւ նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու: Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին՝ կառաջադրվեմ միայն մի պայմանով՝ երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս: Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել՝ պահանջելով հայկական կողմից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»:
Մենք կհետեւենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը