Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել իր հորը և եղբորը՝ սեղմելով նրանց Opel-ի և Ford-ի արանքում
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Արարատյան 1-ին զանգվածի 4/1 շենքի 46 բնակարանի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Ահարոնյանը իր վարած Opel մակնիշի 98 AA 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու՝ վերջիններիս սեղմելով իր և Ford Transit մակնիշի 35 AX 070 համարանիշի ավտոմեքենաների արանքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները հանդիսանում են վարորդի հայրը և եղբայրը, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ այստեղ:
