Արտակարգ դեպք Երեւանում. բիլիարդանոցում քաղաքացի են պատանդ վերցրել
Երեւանի Էրեբունի թաղամասում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ Shamshyan.com-ի՝ անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ աղջկա է պատանդ վերցրել: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին միայն, որ այժմ այնտեղ աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Թե ինչ ահազանգ է ստացվել, չհայտնեցին:
