Հարավային Կորեան հրապարակել է նոր բալիստիկ հրթիռների փորձարկումների տեսանյութը
Կորեայի Հանրապետությունն օգոստոսի 29-ին տարածել է արդիականացված բալիստիկ հրթիռների՝ իր զինվորականների կողմից անցկացված փորձարկումների տեսանյութը: Մեկուկես րոպեանոց հոլովակում, որը հրապարակվել է Պաշտպանության զարգացման գործակալության կայքում, ցուցադրված է 500 եւ 800 կիլոմետր գործողության շառավղով հրթիռների արձակման գործընթացը, դրանց թռիչքը եւ մարտագլխիկների ճշգրիտ հարվածները ուսումնական թիրախներին գետնի վրա եւ ծովում, հաղորդել է cgn
