Ինչու՞ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանը որոշումը (video)

Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին, լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցին։

«Ցավոք սրտի, ոչ միայն չկատարելն է խնդիրը, այլ նաև՝ որոշման բովանդակությունը աղավաղելը», - նշեց նա։

Կիրակոսյանի խոսքով՝ ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար։

Նման հարցերը քննարկելու լավագույն հարթակը, ըստ նրա, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։

«Պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի Անվտանգության խորհրդի օրակարգ։ Բացի այդ, պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել հարցն անընդհատ բաց պահելու ու վճռի բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար», - նշեց Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից ու շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։

Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ:

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Փող՝ հայրենիքի դիմաց․ ինչու՞ է ԱՄՆ-ն զինում Ադրբեջանին․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է ճաղերի հետևում լինի․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաստաբանը մանրամասնում է, թե ինչու են խուզարկում «Իզմիրլյան» ԲԿ-ում, գործը կապված է Եկեղեցու հետ (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ տարան քննիչները Իզմիրլյան ԲԿ-ից․․․ նոր մանրամասներ (video) Արփինե Սարգսյանը գիտի՞՝ իրեն ինչ է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, ախորժակիդ քացա՛խ, չե՛ս կեղծելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ես չեմ իմանում եկեղեցուն ծառայող մարդ, որը կասի՝ զենք վերցրեք, մարդ խփեք․ Արշակ Կարապետյան (video) «Ո՞վ է նկարել քաղաքացուն խոշտանգող ոստիկանին»․ Արփինե Սարգսյանը խուսափու՞մ է պատասխանից (video) «Էլի մեղքը գցեցիք մարդկանց վրա»․ սուր երկխոսություն ընդդիմադիրի ու Արսեն Թորոսյանի միջև (video) «Արփինե Սարգսյանը Սամվել Կարապետյանի քայլից շփոթված է» (video) ՆԳ նախարարը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին․ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել (video) Հայաստանը սպասում է ԱՄՆ-ից ներդրումային բումի՝ տարածաշրջանի համար մրցակցության սրման ֆոնին. Bloomberg Այս իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Քրվարույթը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ու փողերի լվացման մասին է. Փաստաբանը՝ Չարչյանի դեպքի մասին ՇՏԱՊ․ Իզմիրլյան բկ-ից առգրավվեցին գլխավոր հաշվապահի համակարգիչները (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video) Ադրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել Պենտագոնը ևս մեկ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք. New York Times Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Ֆրանսիայում փոթորկից հետո շուրջ 450 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության «Սրտիկի հետ էլ թող ամեն թոշակառուի 50 հազար պարգեւավճար ղրգե». վանաձորցիները Փաշինյանին (video) Կապիտուլյացիայի վերջին փուլը․ Արթուր Խաչիկյան (video) Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ Past.am «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am