Հայաստանը վաղուց ներգրավված է սիրիական կարգավորման մեջ. Սատանովսկի
Հայաստանը վաղուց ներգրավված է Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ և այս հարցում գործում է բացառապես ելնելով իր շահերից: Այս մասին РУСАРМИНФО-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: «Սիրիայում սպանում են խաղաղ բնակչությանը՝ այդ թվում նաև հայերին: Իսկ Հայաստանն այժմ զբաղվում է նրանով, ինչով պետք է զբաղվի երկիրը, որի պատմության մեջ եղել է ցեղասպանություն: Նա արդեն վաղուց ներգրավված է սիրիական հակամարտության մեջ, քանի որ մեծ թվով փախստականներ է ընդունում Սիրիայից: Ուստի մասնակցությունը Սիրիայի ականազերծմանը չի կարելի դիտարկել որպես սիրիական ճգնաժամում մասնակցելու Երևանի փորձ», - նշել է փորձագետը:
