Կիմ Չեն Ինը երրորդ երեխան է ունեցել. ԶԼՄ-ներ
Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը տարեսկզբին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Երեխայի անունն ու սեռը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ Լի Սոլ Չուն ծննդաբերել է փետրվարին, քանի որ 2016 թվականին 9 ամիս նա չի երևացել հանրությանը։
