Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում «Ծաղիկ Ռուբոյի» տան դիմաց
shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում՝ «Ծաղիկ Ռուբո» մականվամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, բախվել են 43-ամյա Վահագն Աբրահամյանի վարած ВАЗ 21102 մակնիշի B 445 CX 152 ռուսական համարանիշի, 24-ամյա Դավիթ Փարվանյանի վարած BMW մակնիշի 82 GC 888 համարանիշի, 26-ամյա Գևորգ Պեշտմաջյանի վարած Mercedes մակնիշի 34 CL 694 համարանիշի և 35-ամյա Մուշեղ Գասպարյանի վարած Opel մակնիշի 34 QS 988 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասները՝ այստեղ:
