«Երևան սիթի»-ում վաճառվում է բորբոսասնկերով շոկոլադ
ՀՀ Հանրային խորհուրդի անդամ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լիարժեք չի գործում:
Նա հարց է բարձրացնում՝ ինչու է այդքան անարդյունավետությամբ գործում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհուրդը։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լիարժեք չի գործում: Նորմալ սննդամթերք չի արտադրվում ու սպառողին մատուցվում: Խնդիրների մասին բարձրաձայնել եմ, սակայն ՍԱՊԾ-ից հակադարձել են, որ իրենց ձեռքերը բռնել են՝ արգելելով ստուգումները տնտեսվարողների մոտ», ահազանգեց Դոնարա Ալեքսանյանը:
Նա իր հետ բերել էր «Երևան սիթի» սուպերմարկետից հավատարիմ հաճախորդների համար կես գնով վաճառվող շոկոլադ: Գնելուց հետո պարզել է, որ մանկնշման մեջ նշված Սանկտ Պետերբուրգի գործարանը նման կոնֆետ չի արտադրում: Կոնֆետների նմուշները Դոնարա Ալեքսանյանը հանձնել է լաբորատորիա, նաև ՍԱՊԾ-ին:
«Լաբորատորիայից ինձ պատասխանեցին, որ շոկոլադի մեջ կան բորբոսասնկեր և սնկեր, իսկ ՍԱՊԾ-ից բանավոր կերպով, ոչ պաշտոնական, առանց ստորագրության, առանց կնիքի մի կիսատ թուղթ, ըստ որի՝ կոնֆետը նորմալ է»,-ասաց նա:
