«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, դուրս չի եկել հետընտրական սթրեսից, և շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը։ Դրա վկայությունն է և այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են զրուցել լրատվամիջոցների հետ։ Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումները էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից և չի էլ շտապում որեւէ քաղաքական գործընթացի մաս կազմել։ Թեև, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաև հասարակական հետաքրքրությունը։ Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողի հետ շփումից։ ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է սեպտեմբերի 1-ին և խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել, սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
