Կոռուպցիոներ Մհեր Տերտերյանը հովանավորվում է անձամբ Նիկոլից․ փաստաբան (video)

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Տեղեկատվություն տրամադրելու խնդրանքի մասին
Հարգարժան պարոն Փաշինյան և տիկին Վարդապետյան,
հարգելի պարոնայք Քյարամյան, Աբազյան և Խաչատրյան,
գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետն իր հրապարակային ելութներում և իր կողմից տրված հարցազրույցներում հայ-տարարել է՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացել է։ Գաղտնիք չէ նաև, որ ՀՀ-ում համակարգային կո-ռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև ծաղկում է, որը հիմնավորում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման 2022թ.-ի համաթիվը՝ 63, ինչպես նաև վերջին օրերի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալումներն ու կալանավորումները (բժիշկների գործը)։
ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի գոյության օրինակ է հանդիսանում նաև մինչև օրս Մհեր Հայկի Տեր-տերյանին քրեական պատասխանատվության չենթարկելու հանգամանքը, ում կողմից կատարված բազմաթիվ հանցավոր արարքների վերաբերյալ Մհեր Տերտերյանի նախկին կինը՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանը և ես, ձեր անուններով 2020թ. փետրվար ամսից ներկայացրել ենք բազմաթիվ ԴԻՄՈՒՄներ և ՀԱՂՈՐԴՈՒՄներ։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ (1-ին մաս) և 9-րդ (7-րդ մաս), «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ (1-ին մասի 1-3 կետեր, 2-րդ մաս) հոդվածների պահանջները`
խնդրում եմ՝
ինձ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. Որևէ անձ /պաշտոնյա, բարեկամ/ ձեզ խնդրե՞լ կամ հանձնարարե՞լ է, որպեսզի դուք Մհեր Հայկի Տեր-տերյանին չենթարկեք քրեական պատասխանատվության։ Եթե «այո», ապա ո՞վ է նշված անձը /պաշտոնյան/։ Եթե «ոչ», ապա ինչո՞ւ է Մհեր Հայկի Տերտերյանը մինչև օրս խուսափում քրեական պատասխանատվությունից։
2. Եթե Մհեր Հայկի Տերտերյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի և/կամ իմ կողմից տրված ԴԻՄՈՒՄները հիմնավոր չեն, ապա ինչո՞ւ մենք չենք ենթարկ¬վում քրեական պատասխանատվության՝ ակնհայտ սուտ մատնություններ կատարելու համար։

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
ՄՀԵՐ ՀԱՅԿԻ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՈՆՅԱ ՀՈՎԱՆԱՎՈՐ(ՆԵՐ)
«Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղ-ղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը»:
Հոդված 2 Կոռուպցիայի սահմանումը
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ
«Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է:
Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնա-կան լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտա-գործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարա-շահումները:
Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակում`
1. «Վերևների» կոռուպցիա (քաղաքական կամ պետական իշխանության չարաշահում)` դա անձնական օգուտից կամ շահից դրդված քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից քաղաքական որոշումներ կայացնելիս իրենց վստահված քաղաքական իշխանության չարաշահումն է:
2. «Ներքևների» կոռուպցիա (վարչական կոռուպցիա)` դա բնորոշ է միջին և ստորին օղակի պաշտո-նատար անձանց, որոնք ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ:
Կոռուպցիայի այս երկու մակարդակների տարանջատումը շատ կարևոր է կոռուպցիայի հասարակական ընկալումները քննության առնելու և դրանց դեմ պայքարը համակարգելու տեսանկյունից, քանի որ երկրորդ մակարդակը շատ հաճախ որպես կոռուպցիա չի ընկալվում, այլ դիտվում է «մատուցվող ծառայություն¬ներն արա¬գացնելու նպատակով արվող վճարում»:
ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն Որոշում՝
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության
և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»
Կից ներկայացվող հիմնավորման (այսուհետ՝ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ) մեջ ապացուցում եմ, որ Ղազախստա¬նի և Հայաստանի քաղաքացի Մհեր Հայկի Տերտերյանը, ով ներկայանում է որպես գործարար և քաղաքա¬կան գործիչ, ում կողմից կեղծ փաստաթղթերի հիման վրա հիմնադրված «Միասնական Հայրենիք» կու¬սակցությունը 25.05.2021թ.-ին ստացել է պետական գրանցում, որը 20.06.2021թ.-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին թվով 88 (ութսունութ) թեկնածուներով ստացել է ընդամենը 957 (ինը հարյուր հիսունյոթ) ձայն կամ ընտրողների ընդհանուր ձայների ընդամենը 0,08%-ը, ով, որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի առաջնորդ, պարտաճանաչ մասնակցում է ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած բոլոր հանդիպումներին, ով ՀՀ վարչապետի կողմից իրականացվող գործողությունների, Հայաս¬տանի Հանրապետությունում և/կամ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործըն¬թացների վերաբերյալ հրապարակային որևէ դիրքորոշում չի հայտնել, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ հանցագործություններ, սակայն քրեական պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ ունի բարձրաստիճան /կաշառակեր/ պաշտոնյա հովանավոր/ներ/, որոնց կաշառք տալու արդյունքում խուսափում է քրեական պատասխանատվությունից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄՀԵՐ ՀԱՅԿԻ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ՈՒՆԻ /ԿԱՇԱՌԱԿԵՐ/ ՊԱՇՏՈՆՅԱ ՀՈՎԱՆԱՎՈՐ(ՆԵՐ)
Մաթեմատիկոսը գիտնական է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է: Մաթեմատիկոսները հետազոտություններ են կատարում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրամաբանությունը և այլն: Եթե մաթեմատիկոսներն ուսումնասիրությունները կատարում են գիտության այլ բնագավառներում, ապա նրանք համարվում են կիրառական մաթեմատիկոսներ:
Իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին: Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույ¬թի և զարգացման համակարգված պարզաբանմամբ:
Փաստաբանն այն անձն է, ով ստացել է համապատասխան արտոնագիր՝ փաստաբանական գործու-նեություն իրականացնելու համար:
Փաստաբանը կոչված է պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Գտնում եմ, որ իր շահերը պաշտպա¬նել չկարողացող փաստաբանն իրավունք չունի պաշտպանել այլ անձանց շահերը:
Պիեռ դե Ֆերման (1601-1665թթ.) ֆրանսիացի մաթեմատիկոս և փաստաբան է։ Նա պնդում էր, որ ցանկացած 3 դրական թվեր՝ a, b և c, չեն կարող բավարարել an + bn = cn պայմանին, երբ n > 2-ից (հայտնի է որպես Ֆերմայի մեծ թեորեմ)։
Ֆերմայի մեծ թեորեմը տարբեր ժամանակներում փորձել են ապացուցել Էյլերը, Կումմերը, Դիրիխլեն, Լեժանդրը և Լամմեն: Ռևիդ Գիլբերտը Ֆերմայի մեծ թեորեմի մասին ասել է, որ այն ակնառու ցույց է տալիս, թե ինչպիսի կարևոր նշանակություն կարող է ունենալ ամբողջ մաթեմատիկայի զարգացման համար առաջին հայացքից աննշան խնդիրը:
1995թ.-ին Ֆերմայի մեծ թեորեմն ապացուցել է Էնդրյու Ուայլսը։
Ներկայացված փաստերից հետևում է, որ վերջնական արդյունքում ցանկացած խնդիր ունենում է իր լուծումը։ Ֆերմայի մեծ թեորեմի դեպքում այն կազմել է ավելի քանի 350 տարի։
Մասնագիտությամբ մաթեմատիկոս և իրավաբան եմ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։ Իմ փաստաբանական գործունեության ընթացքում բազմիցս օգտվել եմ մաթեմատիկական մեթոդներից, այսինքն կիրառական մաթեմատիկոս եմ՝ մաթեմատիկական մեթոդները կիրառում եմ իրավաբանության մեջ և ստանում դրական արդյունքներ իմ վստահորդների համար, նույնիսկ եթե ի սկզբանե ենթադրվել է, որ հարցը դրական լուծում չունի։
Որպես փաստաբան ներկայացնում եմ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի շահերը, ում իրավունքները բազմաթիվ անգամ խախտվել են նրա նախկին ամուսնու՝ Մհեր Հայկի Տերտերյանի կողմից։
Մասնավորապես,
Մհեր Հայկի Տերտերյանը՝ 2019 թվականի փետրվար-հունիս ամիսներին, չարաշահելով իր կնոջ՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի վստախությունը, խարդախությամբ հափշտակել է համատեղ սեփա¬կանության իրավունքով իրեն (1/2-րդ բաժնեմաս) և Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանին (1/2-րդ բաժնե¬մաս) պատկանող, ավելի քան 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող ան¬շարժ գույքերի՝ Նաիրա Տերտերյանին պատկանող բաժնեմասը և Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի բանկային հաշիվներում գտնվող ավելի քան 500.000.000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարները, որն իրականացրել է «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանին և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափի կաշառքներ տալու միջոցով։
Իմ կողմից բարձրացված խնդիրը /հարցերը/ հետևյալն է.
- Եթե Մհեր Հայկի Տերտերյանը, «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գաս-պարյանը և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար աշխատողը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով նա-խատեսված հանցավոր արարքներ, ապա ինչո՞ւ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության։
- Եթե չեն կատարել, ապա նշված անձանց հանցավոր արարքներ կատարելու մեջ մեղադրողները՝ Նա¬իրա Ֆրիդրիխի Տերտերյանը և ես, ինչո՞ւ չենք ենթարկվում քրեական պատասխանատվության՝ Մհեր Հայ¬կի Տերտերյանի և մյուսների նկատմամբ ակնհայտ սուտ մատնություններ կատարելու համար։
Իմ կողմից բարձրացված խնդրի /հարցերի/ պատասխանները հիմնավորելու (ստանալու) համար օգ-տվելու եմ մաթեմատիկայում տարածված հետևյալ մեթոդներից:
Մաթեմատիկայում տարբերում են մտահանգման 2 (երկու) տեսակ՝ Ինդուկցիա (մակածում) և Դեդուկ¬ցիա (արտածում):
Ինդուկցիան տրամաբանության մեջ՝ մտահանգման այնպիսի եղանակ է, երբ մասնավոր դատողու-թյունների հիման վրա եզրահանգում է կատարվում ընդհանուրի վերաբերյալ:
Ինդուկցիայի մեթոդով ապացուցելը բաղկացած է 2 քայլից, 1-ին քայլը կոչվում է ինդուկցիայի հենք և ապացուցում է տրված պնդումը 1-ին փաստի համար, 2-րդ քայլն ապացուցում է, որ ցանկացած փաստի համար տրված պնդումից հետևում է նույն պնդումը` հաջորդ փաստի համար: Այս 2 քայլերը միասին թույլ են տալիս եզրակացնել, որ տրված պնդումը ճիշտ է բոլոր փաստերի համար։
Դեդուկցիան տրամաբանության մեջ՝ մտահանգման այնպիսի եղանակ է, երբ ընդհանուր նախադր-յալներից կատարվում է մասնավոր եզրակացություն:
Դեդուկցիայի կիրառմամբ ստացված եզրակացությունները հավաստի դատողություններ են: Դա նշա-նակում է՝ եթե նրա նախադրյալները ճշմարիտ են և մտածողության օրենքներն ու կանոնները ճիշտ են կի-րառվել, ապա դրանցից բխող եզրակացությունները ևս ճշմարիտ են և ստուգման կարիք չունեն: Հակառակ դեպքում եզրակացություններ կլինեն սխալ:
Նախ նկատենք, որ ցանկացած ապօրինի որոշում կայացվում է որոշումը կայացնող անձի՝
- անգրագետ լինելու, և/կամ
- որևէ անձի խնդրանքը կատարելու, և/կամ
- որևէ պաշտոնյայի հանձնարարությունը կատարելու, և/կամ
- կաշառք վերցնելու
արդյունքում։
Ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու որևէ այլ տարբերակ գոյություն չունի։
Մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ քննիչների և/կամ դատախազների և/կամ դատավորների կողմից հօգուտ Մհեր Հայկի Տերտերյանի ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու պատճառները գտնելու լուծումը հետևյալն է։
Եթե ենթադրում ենք, որ Մհեր Հայկի Տերտերյանի, «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նա¬խատեսված հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի և/կամ իմ կողմից ներկայացված ԴԻՄՈՒՄները /ԲՈՂՈՔները/ մերժելու մասին քննիչների, դատախազների և դատա¬վորների կողմից կայացված ՈՐՈՇՈՒՄներն օրինական են և չեն կայացվել նշված անձանց`
- անգրագետ լինելու, և/կամ
- որևէ անձի խնդրանքը կատարելու, և/կամ
- որևէ պաշտոնյայի հանձնարարությունը կատարելու, և/կամ
- Մհեր Տերտերյանից /նրա վստահված անձից/ կաշառք վերցնելու
արդյունքում, ապա կատարված ենթադրությունից հետևում է, որ Մհեր Հայկի Տերտերյանի, «Երևան» նո¬տարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար աշխա¬տողի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի և իմ կողմից ներկայացված ԴԻՄՈՒՄները /ԲՈՂՈՔները/ մերժելու դեպ¬քում Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանը և/կամ ես պետք է ենթարկվեինք քրեական պատասխանատվության Մհեր Հայկի Տերտերյանի, «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար աշխատողի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություններ կատարելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար, որը մինչև օրս չի կատարվել՝ քրեական վարույթ չի նախաձեռն¬վել, Նաիրա Տերտերյանին և/կամ ինձ մեղադրանքներ չի առաջադրվել։
Քանի որ Նաիրա Տերտերյանի և իմ կողմից տրված ԴԻՄՈՒՄների /ԲՈՂՈՔների/ հիման քրեական գործեր /վարույթներ/ չհարուցելու և/կամ հարուցված քրեական գործերը վարույթները/ կարճելու վերաբերյալ ՈՐՈՇՈՒՄներ կայացնելուց հետո, Նաիրա Տերտերյանի և/կամ իմ նկատմամբ քրեական գործեր /վարույթ¬ներ/ հարուցելու վերաբերյալ ՈՐՈՇՈՒՄներ չեն կայացվել, ապա նշված փաստերից հետևում է. իմ կողմից կատարված ենթադրությունն այն մասին, որ քննիչների, դատախազների և դատավորների կողմից կայաց¬րած ՈՐՈՇՈՒՄներն օրինական են, չի համապատասխանում իրականությանը՝ իմ կողմից կատարված են¬թադրությունը սխալ է, այսինքն՝ քննիչները, դատախազները և դատավորները կայացրել են ակնհայտ ապօ¬րինի ՈՐՈՇՈՒՄներ:
Մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ քննիչների, դատախազների և դատավորների կողմից ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու պատճառները գտնելու լուծումը հետևյալն է։
1. Ենթադրենք քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են անգրագետ լինելու արդյունքում։
Եթե ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է հարցադրում, ինչ¬պե՞ս և ո՞ւմ միջնորդությամբ են նրանք նշանակվել իրենց պաշտոններին, նրանք նշանակվե՞լ են կոռուպցի¬ոն գործողությունների արդյունքում, թե՞ ոչ, նրանց կողմից կայացված որոշումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ։
Եթե պարզվում է, որ քննիչները, դատախազները և դատավորներն ունեն բարձրագույն իրավաբանա-կան կրթություն և իրենց պաշտոններին նշանակվել են ոչ կոռուպցիոն գործողությունների արդյունքում, ապա ներկայացված փաստերից հետևում է, որ նրանք անգրագետ չեն և ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄնե¬րը չեն կայացրել անգրագետ լինելու արդյունքում։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե ինչպե՞ս են նրանք հայտնվել իրենց պաշտոններում։
Հետևություն։
Քննիչների, դատախազների և դատավորների կողմից անգրագետ լինելու արդյունքում ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու հավանականությունը ձգտում է զրոյի` նրանք ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները չեն կայացրել անգրագետ լինելու արդյունքում։
2. Ենթադրենք քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են՝
- Մհեր Տերտերյանից կաշառք վերցնելու, և/կամ
- որևէ անձի խնդրանքը կատարելու, և/կամ
- պաշտոնատար անձանց հանձնարարությունները կատարելու
արդյունքում:
Եթե ենթադրում ենք, որ քննիչները և/կամ դատախազները և/կամ դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են Մհեր Տերտերյանից կաշառք վերցնելու արդյունքում, ապա հավանականու¬թյունը շատ մեծ է, որ այդ մասին իմացել և իրենց համաձայնությունը տվել են նշված անձանց գործունեու¬թյունը հսկող ղեկավարները (այսուհետ՝ Ղեկավարներ)։
Քանի որ Մհեր Տերտերյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ Նաիրա Տերտերյանի և/կամ իմ կողմից տրված ԴԻՄՈՒՄները քննվել են տարբեր գերատեսչություններում և դատարաններում՝ բազմաթիվ քննիչների, դատախազների և դատավորների կող¬մից, ապա ենթադրությունն այն մասին, որ Մհեր Տերտերյանը կարող էր անձամբ կամ միջնորդավորված կապ հաստատել նրանց հետ և կաշառեր նրանց, հավանականությունը ձգտում է զրոյի
Հետևություն։
Քննիչների, դատախազների և դատավորների կողմից հօգուտ Մհեր Տերտերյանի ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները նրանից կաշառք վերցնելու արդյունքոում կայացնելու հավանականությունը ձգտում է զրոյի։
3. Ենթադրենք քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են որևէ պաշտոնատար անձի կողմից նրանց խնդրելու կամ հանձնարարություն տալու արդյուն¬քում։
Հավանականությունը փոքր է, որ պաշտոնատար անձի կողմից քննիչներին, դատախազներին և դա-տավորներին խնդրելու և/կամ հանձնարարություններ տալու մասին չիմանային նրանց Ղեկավարները։
Հավանականությունը ձգտում է 100 տոկոսի, որ քննիչներին, դատախազներին և դատավորներին հօգուտ Մհեր Հայկի Տերտերյանի ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու հանձնարարությունները տվել են նրանց Ղեկավարները։
Հետևություն։
Քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են իրենց Ղեկավարների հանձնարարությամբ։
4. Ենթադրենք Քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրել են իրենց Ղեկավարների հանձնարարությունը կատարելու արդյունքում:
Այս դեպքում ստանում ենք, որ Ղեկավարները հանձնարարությունները տվել են՝
- Անգրագետ լինելու, և/կամ
- Մհեր Տերտերյանից /վստահելի անձից/ կաշառք վերցնելու, և/կամ
- որևէ անձի խնդրանքը կատարելու, և/կամ
- որևէ պաշտոնատար անձի հանձնարարությունը կատարելու,
արդյունքում։
Ղեկավարների կողմից քննիչներին, դատախազներին և դատավորներին հանձնարարություն տալու որևէ այլ տարբերակ գոյություն չունի։
4.1. Ենթադրենք Ղեկավարներն քննիչներին, դատախազներին և դատավորներին ակնհայտ ապօրի¬նի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու հանձնարարությունները տվել են անգրագետ լինելու արդյունքում:
Եթե ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է հարցադրում, ինչ¬պե՞ս և ո՞ւմ միջնորդությամբ են Ղեկավարները նշանակվել իրենց պաշտոններին, նրանք նշանակվե՞լ են կոռուպցիոն գործողությունների արդյունքում, թե՞ ոչ, նրանց կողմից տրված հանձնարարությունները օրինակա՞ն են, թե՞ ոչ։
Եթե պարզվում է, որ Ղեկավարներն ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և իրենց պաշ-տոններին նշանակվել են ոչ կոռուպցիոն գործողությունների արդյունքում, ապա ներկայացված փաստերից հետևում է, որ նրանք անգրագետ չեն և իրենց ենթականերին հանձնարարությունները չեն տվել անգրագետ լինելու արդյունքում, հակառակ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե ինչպե՞ս են նրանք նրանք հայտնվել իրենց պաշտոններում։
Հետևություն։
Ղեկավարներն իրենց ենթակա քննիչներին, դատախազներին և դատավորներին ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացնելու հանձնարարությունն անգրագետ լինելու արդյունքում տալու հավանականությու¬նը ձգտում է զրոյի։
4.2. Եթե ենթադրում ենք, որ Ղեկավարները քննիչներին, դատախազներին և դատավորներին ակն-հայտ անհիմն ՈՐՈՇՈՒՄները կայացնելու հանձնարարությունները տվել են Մհեր Հայկի Տերտերյանից /վստահելի անձից/ կաշառք վերցնելու արդյունքում, ապա նշված փաստից հետևում է, որ հավանականությունը մեծ է, որ իմ կողմից ներկայացված ԴԻՄՈՒՄների հիման վրա կհարուցվեին քրեական գործեր, որոնց արդյունքում քրեական պատասխանատվության կենթարկվեին ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացողներին հանձնարարություններ տվող Ղեկավարները, որը մինչև օրս չի կատարվել՝ որևէ Ղեկավար (քննիչ, դատախազ կամ դատավոր) քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։
Հետևություն։
Ղեկավարները քննիչներին, դատախազներին և դատավորներին ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄները կայացրելու հանձնարարությունները չեն տվել իրենց նախաձեռնությամբ։
Եզրակացություն։
Ներկայացված մեկնաբանություններից հետևում է, որ քննիչները, դատախազները և դատավորներն ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ կայացրել են իրենց Ղեկավարներների հանձնարարությամբ, ովքեր էլ, իրենց հերթին, կատարել և կատարում են պաշտոնատար անձանց խնդրանք-հանձնարարություն¬ները։ Ընդ որում, պաշտոնատար անձանցից խնդրանք-հանձնարարությունները ստանալուց հետո Ղեկա¬վարները տվյալ պաշտոնատար անձին հայտնել են, որ հիմնավորված են Մհեր Հայկի Տերտերյանի և մյուս¬ների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կա¬տարելը, սակայն ստացել են հավաստիացումներ, որ ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄՆԵՐ կայացողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չեն ենթարկվի, որից հետո կատարել են պաշտոնատար անձի խնդրանք-հանձնարարությունը։
Քանի որ Մհեր Հայկի Տերտերյանը Հայաստանում չունի պաշտոնյա ընկեր, ապա նշված փաստից հետևում է, որ Ղեկավարներին խնդրանք-հանձնարարություններ տալու իրավասություն ունեցող պաշտոն¬յաները Ղեկավարներին խնդրանք-հանձնարարություններ տվել և տալիս են՝
- Մհեր Հայկի Տերտերյանին որպես «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ քաղաքական նպատակներով օգտագործելու, և/կամ
- Մհեր Հայկի Տերտերյանից կաշառք վերցնելու արդյունքում,
իսկ Ղեկավարները, հիմք ընդունելով ստացած խնդրանք-հանձնարարությունները, քննիչներին և/կամ դա-տախազներին և/կամ դատավորներին հանձնարարել են հօգուտ Մհեր Հայկի Տերտերյանի կայացնել ակն-հայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ և/կամ ձգձգել հարուցված քրեական վարույթների նախաքննությունները։
Հետևություն։
Մհեր Հայկի Տերտերյանն ունի կոռումպացված պաշտոնյա հովանավորներ, ովքեր կատարում են պաշտոնեական դիրքի չարաշահումներ՝ հիմք ընդունելով Մհեր Հայկի Տերտերյանի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ լինելու և խարդախությամբ իր նախկին կնոջից՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանից առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար և ավելի քան 500.000.000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարներ հափշտակելու հանգամանքները, Մհեր Տերտերյանին ոչ միայն օգտագործում են քաղաքական նպատակներով, այլև՝ Մհեր Տերտերյանից վերցնելով կաշառքներ, հանձնարարում են հօգուտ Մհեր Տերտերյանի կատարել ապօրինի գործողություններ՝ կայացնել ակնհայտ անհիմն ՈՐՈՇՈՒՄներ, իսկ անհնարինության դեպքում՝ ձգձգել հա-րուցված քրեական վարույթների նախաքննությունները, որոնք ներկայումս կատարվում են։
Ներկայացված մեկնաբանություններից հետևում է, որ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄը պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հարուցել քրեական վարույթ և բացահայտել այն /կաշառակեր/ պաշտոնատար անձանց, ովքեր հովանավորում են Մհեր Հայկի Տերտերյանին։

դիտվել է 764 անգամ
Լրահոս
Փող՝ հայրենիքի դիմաց․ ինչու՞ է ԱՄՆ-ն զինում Ադրբեջանին․ Արթուր Խաչիկյան (video) #ՀԻՄԱ․ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է ճաղերի հետևում լինի․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաստաբանը մանրամասնում է, թե ինչու են խուզարկում «Իզմիրլյան» ԲԿ-ում, գործը կապված է Եկեղեցու հետ (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ տարան քննիչները Իզմիրլյան ԲԿ-ից․․․ նոր մանրամասներ (video) Արփինե Սարգսյանը գիտի՞՝ իրեն ինչ է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, ախորժակիդ քացա՛խ, չե՛ս կեղծելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ես չեմ իմանում եկեղեցուն ծառայող մարդ, որը կասի՝ զենք վերցրեք, մարդ խփեք․ Արշակ Կարապետյան (video) «Ո՞վ է նկարել քաղաքացուն խոշտանգող ոստիկանին»․ Արփինե Սարգսյանը խուսափու՞մ է պատասխանից (video) «Էլի մեղքը գցեցիք մարդկանց վրա»․ սուր երկխոսություն ընդդիմադիրի ու Արսեն Թորոսյանի միջև (video) «Արփինե Սարգսյանը Սամվել Կարապետյանի քայլից շփոթված է» (video) ՆԳ նախարարը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին․ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել (video) Հայաստանը սպասում է ԱՄՆ-ից ներդրումային բումի՝ տարածաշրջանի համար մրցակցության սրման ֆոնին. Bloomberg Այս իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան Քրվարույթը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ու փողերի լվացման մասին է. Փաստաբանը՝ Չարչյանի դեպքի մասին ՇՏԱՊ․ Իզմիրլյան բկ-ից առգրավվեցին գլխավոր հաշվապահի համակարգիչները (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ է տեղի ունենում Իզմիրլյան բկ-ի ներսում, ի՞նչ են փնտրում իրավապահները հիվանդանոցում (video) Ադրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել Պենտագոնը ևս մեկ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք. New York Times Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Ֆրանսիայում փոթորկից հետո շուրջ 450 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության «Սրտիկի հետ էլ թող ամեն թոշակառուի 50 հազար պարգեւավճար ղրգե». վանաձորցիները Փաշինյանին (video) Կապիտուլյացիայի վերջին փուլը․ Արթուր Խաչիկյան (video) Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ Past.am «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am