Դաժան պայքար մթնոլորտում է անցնելու համագումարը. նոր նախագահ և տեղակալներ են ընտրվելու
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին նախատեսվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հերթական համագումարը, որը տեղի է ունենում 5 տարին մեկ։ Չնայած Հայաստանում արհմիությունները կորցրել են իրենց դերն ու նշանակությունը կամ այդպես էլ ձեռք չեն բերել, սակայն պարզվում է՝ արհմիության ղեկավար դառնալու համար դաժան պայքար է ընթանում, քանի որ նախագահն ու տեղակալները որոշակի ֆինանսական լծակների են տիրապետում։ Համագումարի ժամանակ պետք է նոր ղեկավարություն ընտրվի։ Կոնֆեդերացիան ձևավորող ճյուղային արհմիությունները 2 բանակի են կիսվել, մի մասը կողմ է պահպանել հինը՝ ղեկավար Էդուարդ Թումասյանի նախագահությամբ, ոմանք էլ կարծում են, որ հների դարաշրջանն ավարտվել է, քանի որ նրանց անձով է պայմանավորված կոնֆեդերացիայի անգործությունը, և ղեկավարները պետք է իրենց տեղը զիջեն ավելի գործունյա նորերին»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
