Դատավորը փոխարինող չունի
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ից թոշակի գնացած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին դեռ փոխարինող չկա: Երբ Երևանում դատավորի հաստիք է ազատվում, նշանակումը չի ուշանում, ավելին՝ դեռ հաստիքը չազատված` հազար ծանոթ են խառնում, որ նշանակվեն: Շիրակի դեպքում այլ է. մարզի մեր աղբյուրները պնդում են, որ հնարավոր է այս տարի նշանակում չլինի, քանի որ առաջխաղացման ցուցակում գյումրեցի թեկնածու չկա, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում աշխատել Գյումրիում: Եթե հարմար թեկնածու չգտնեն, ապա նշանակումը կլինի հաջորդ տարի: Այս ընթացքում դատերը բաշխվում են մյուս դատավորների վրա»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
