Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ռազմական էսկալացիայի վտանգի հայտարարության մասին (video)
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Երևանի քաղաքապետարանում էր։ Նա նախագիծ էր բերել, որպեսզի երևանյան դպրոցներից մեկն անվանակոչվի «Ադմիրալ Սամոյի» անունով։
Իսկ այժմ ունե՞նք մարդիկ, որոնք կդառնան հետագա «ադմիրալներ». լրագրողի հարցին ի պատասխան Միքայելյանը վստահ պատասխանեց՝ այո։ Հարցին, թե արդյոք «Ադմիրալ Սամո» ունեցող ազգը կարո՞ղ է բանակում «հինգերորդ շարասյուն» ունենալ, Սասուն Միքայելյանը պատասխանեց․
«Դե էդ նենց բան ա, որ․․․ դուք գիտեք՝ ինչ եղավ այս պատերազմում, ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, ժամանակը ցույց կտա։ Եթե էդքան բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել, ուրեմն կար»։
Դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ ասաց նաև, որ էսկալացիայի վտանգ կա, նման արձանագրում ԵԿՄ-ն է՞լ է արել, Միքայելյանն արձագանքեց․
«Հիմա սահմաններում հանգիստ ա, ԵԿՄ-ից 600 հոգի մարդ կա կանգնած, մենք մեր բանակի կողքին ենք։ Սահմանում ձյուն ա երկու-երեք մետր, ճանապարհը փակ ա»։
Հայաստանի սահմանն ամուր ենք պահում, բայց երեկ հայտարարվեց, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չենք, Ռուսաստանն է այդ հարցով զբաղվում։
Ըստ Միքայելյանի՝ դա մեծ քաղաքականություն է, դիվանագիտական խնդիր է։
