Կարեն Կարապետյանը մամուլի թշնամի՞. փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման երկու աղբյուրները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին: Եվ հիմա այդ նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես, տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից: Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբյուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները և, վերջապես, նվիրատվությունները: Ու հիմա կառավարության թեթեւ ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրները: Նախ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտությամբ: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» կայքում: Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում: Այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հռչակվի որպես մամուլի թշնամի»: Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
