Ողբերգական դեպք Կապանում. 36-ամյա քաղաքացին կտրել է ձեռքի երակները և փորձել է ցած նետվել պատշգամբից
Օգոստոսի 26-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոց թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին կիսով չափ կախված է դեպի դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը վնասել է ձեռքի երակները, կախվել պատշգամբից՝ ցանկանալով ինքնասպան լինել։ Փրկարարները պատշգամբից ներս են բերել Ա. Ա.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։ Տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ և մահացել է:
