Կոմունիստները տալիս են «ելքի» տարբերակը
ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանը զարմացած է, թե ինչու ոչ ոք չի խոսում Խորհրդային տարիների հաջողությունների մասին։ «Որևէ մեկին չեմ տեսել թե իշխանությունից, թե ընդդիմությունից, որ խոսեն Խորհրդային տարիների հաջողությունների մասին: Ինչո՞ւ ոչ մեկի առաջ նպատակ չի դրվում՝ օգնել իշխանություններին՝ ժողովրդի վիճակը բարելավել»,- հարցնում է Տաճատ Սարգսյանը: Նրա համար բոլշևիկների անունը կրող փողոցների անվանափոխությունը տեղին չէ. «Այո եղել է 37 թիվը, բայց որդյո՞ք դրական բան չի եղել այդ 100 տարվա մեջ»։ Նա դիմում է ԵԼՔ դաշինքին, որն էլ բարձրացրել է անվանափոխության հարցը. «Այո, ելք կա, դա կոմունիստների վերադարձն է»։
