Կառավարությունը 500 միլիոն ծախսեց մարզադպրոցի վրա, անհատույց իրավունքով հանձնեց նախկին պատգամավորին. Hetq.am
Հունիսի 29-ին կառավարությունը որոշեց Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող մարզադպրոցը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանը, հայտնում է Հետքը:Մարզադպրոցի գնահատված արժեքը ավելի քան 1 միլիարդ 276 միլիոն դրամ է: ՀԿ-ին հանձնվեց 4556 քմ մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք, շինություններ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հեկտար հողամաս: Հայաստանի «Սևան» մարզական ՀԿ-ի նախագահը նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է (2012թ-2017 թվակականը եղել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից): Նա կազմակերպության խորհրդի նախագահն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը ֆուտբոլի մարզիչ, մրցավար Արշակ Կնյազյանն է:Շարունակությունը՝ այստեղ
