Սերժ Սարգսյանը պատասխանեց Պուտինին եւ Հոգլանդին. Ալիեւի հետ հանդիպման թեման փակվում է

Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը  Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաեւ՝ պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից: «Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,-փոխանցում է «Արմենպրեսը»։ Պատկերացնելու համար, թե ինչ նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի այս խոսքերը, պետք է հիշել, որ նա պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, որոնց ժամանակ պատասխանում է նրանց հարցերին: Սակայն միշտ չէ, որ այդ հարցուպատասխանի բովանդակությունը հրապարակայնացվում է: Առավել եւս դժվար է պատկերացնել, որ «Բազեականները» իսկապես հետաքրքրված էին Սարգսյան-Պուտին հանդիպումով կամ ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունով: Սերժ Սարգսյանին պետք է եղել խոսել այս երկու իրադարձությունների մասին, եւ դրա համար ընտրվել է երիտասարդների հետ հարցուպատասխանի ֆորմատը: Նման անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի վրա ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ ռուս-ամերիկյան ճնշումներից հետո: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել եւ ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: Բացի այդ, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր աշնանը Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: Ու քանի որ Իլհամ Ալիեւը նույնպես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպել, սպասվում էր, որ Պուտին-Ալիեւ, Սարգսյան-Պուտին Սոչիի հանդիպումների ժամանակ կորոշվի նաեւ ԼՂ հարցով նախագահների մակարդակով հանդիպման ճակատագիրը: Ասելով՝ «Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», Սարգսյանն ըստ էության փակում է այդ հանդիպման թեման: «Արմենպրեսը» նաեւ հաղորդում է. «Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ: «Հոգլանդը թողնում է իր աշխատանքը և մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետև մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձևավորվել, որովհետև այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»: Սարգսյանը, փաստորեն, չի բացառել, որ Հոգլանդի հայտարարությունը կարող էր կապ ունենալ Սոչիում իր եւ ՌԴ նախագահի հանդիպման հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ կապը 100 տոկոսանոց է, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կասկածում դրանում: Այդ դեպքում, ո՞րն է Սարգսյանի պատասխանը Հոգլանդին: Հոգլանդն այլեւս պաշտոնաթող  համանախագահ է, եւ նրա խոսքերը որեւէ նշանակություն չունեն: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որեւէ «այդպիսի» հարց չի քննարկվել, իսկ Հոգլանդի խոսքը որպես Մինսկի խմբում համանախագահի խոսք, այլեւս կորցրել է իր արժեքը: Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ եւ ետ ուղարկվեցին հեղինակներին: Սարգսյանը եւս մեկ կարեւոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,-ասել է նա: Այդ փաստաթուղթը չստորագրելու պատճառները նույնպես Ռուսաստանում են: Այս պահին դրանք մենք, փաստորեն, չունենք, բայց մինչեւ աշուն կարող ենք նաեւ ունենալ: Հայաստանում շատերն են թերահավատ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն իսկապես կստորագրվի: Պարզվում է, դրա համար իսկապես լուրջ հիմքեր կան: Դատելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից, նա ՌԴ-ի հետ սույն փաստաթղթի շուրջ քաղաքական առեւտուր է անում: Չենք կարող ասել, ինչ է ցանկանում չստորագրելու դիմաց, բայց ակնհայտ է, որ եթե ստանա այն, ինչ ակնկալում է, ապա փաստաթուղթը չի ստորագրվի, որովհետեւ այդժամ չստորագրելու համար պատճառները կհայտնվեն:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video) Բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին Դանակահարություն՝ Արմավիրում. 68-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Անահիտ Մանասյա՛ն, քեզ նորից եմ ասում՝ հետդ գալիս եմ Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Միայն տխմարը չի հասկանում՝ ինչ ասաց Պուտինը Նիկոլին»․ մանրամասներ Անդրանիկ Միհրանյանից (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ Նիկոլը սոված թողեց իր «շունշանգյալներին»․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակ մանրամասներ՝ ովքեր և ինչ վիճակում են եղել Փաշինյանի «խորոված փարթիին»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am