Իրանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ութ հայեր
Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ այս ընտրություններին Սպահանի և հարավային իրանահայության համար առաջադրվել է 8 հայերի թեկնածությունը: Նրանք են՝ Կարեն Խանլարյանը, Իվետ Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արփի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Ժորժիկ Աբրահամյանը, Վրեժ Տեր-Մարտիրոսյանը և Արմոնդ Բաղրամյանը:
