Հարևան Իրանը` սենսացիաների շարանում. Ալիևը Թեհրանի դեմ անթաքույց շահառու

«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ»

Անցյալ շաբաթ, կարելի է ասել սենսացիոն տեղեկություններ ստացվեցն Թեհրան-Վաշինգտոն թեմայով:

«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ», - ճեպազրույցում հայտարարեց Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում։ ԱԷՄԳ-ի ղեկավար պարոն Գրոսիի այցը այն գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը միտված է կողմերի վերադարձին միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

ԱԷՄԳ-ի ղեկավարն Իրանում էր գտնվում մարտի 3-ին և 4-ին։ Երկօրյա այցի ընթացքում Գրոսին մի շարք պայմանավորվածությունն է ձեռք բերել իրանական իշխանությունների հետ, որոնց համաձայն, Թեհրանը շարունակելու է համագործակցել ՄԱԿ-ի կառույցների հետ՝ մասնավորաբար թույլ տալով ԱԷՄԳ-ի տեսուչների անարգել այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։

ԱԷՄԳ-ի ղեկավարը համաձայնության է եկել Իրանի հետ միջուկային օբյեկտների մոնիտորինգի հարցում

Օրեր առաջ մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին բանակցություններ է վարել Իրանի կառավարության հետ, որոնց ընթացքում քննարկվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ համաձայնագրի վերականգնման հնարավորությունը։

ԱԷՄԳ-ի հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը համաձայնել է թույլ տալ միջազգային գործակալությանը ստուգել և վերահսկել միջուկային օբյեկտները: Իրանը թույլ է տվել մուտք գործել երեք միջուկային օբյեկտներ։ Կողմերը համագործակցության հետագա պայմանները կքննարկեն Թեհրանում կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա մոտ ապագայում։ Կոնկրետ ամսաթիվը չի նշվում։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Գրոսսին հաստատեց Իրանի պատրաստակամությունը միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղադրելու հարցում: Նա վստահեցրել է, որ կողմերն այս հարցում հարաբերությունների «հստակ բարելավման» են հասել։

Իրանն ու Սաուդյան Արաբիան կարգավորում են հարաբերությունները՝ Պեկինի միջնորդությամբ

Իսկ ընդամենը օրեր առաջ, Իրանի շուրջ հերթական սենսացիոն տեղեկությունը ստացեց...

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորվել 2016 թվականից խզված հարաբերությունները։ Այս մասին համատեղ հայտարարությունը տարածվել է ուրբաթ երեկոյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։ Reuters-ի տեղեկություններով՝ հայտարարության հրապարակմանը նախորդել են քառօրյա գաղտնի բանակցությունները, որոնց նախաձեռնողը եղել է չինական կողմը։

«Բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի թագավորությունը պայմանավորվել են առավելագույնը երկու ամսվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել երկու երկրների տարածքում գործող դիվանագիտական ներկայացչությունները», - նշված է հայտարարության մեջ։ Փաստաթղթի տակ ստորագրել են Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ-Այբանը։
Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ կերպով վատթարացել էին 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայիում մահապատժի էր ենթարկվել թագավորությունում բնակվող ամենահայտնի շիա հոգևորականներից մեկը։
Բայց այսքանով սենսացիաների շարքը չավարտվեց... Սպասվում էր առավել ցնցող տեղեկություն...

«Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ»

Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ, օրերս հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա նշել է, որ եթե որևէ խոչընդոտ չլինի, փոխանակումը տեղի կունենա մոտ օրերս, փոխանցում էր իրանական Mehr-ը։

Իրանի իշխանությունները շարունակ պնդել էին, որ այս հարցը դիտարկվի միջուկային համաձայնագրից առանձին։ 2021 թվականի հունվարի վերջին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքը վերականգնելու վերաբերյալ, եթե իրանական կողմը չազատի չորս ամերիկացի քաղաքացիների՝ Էմադ Շարգիին, Մորադ Թահբազին, Բեյքեր Նամազին և նրա որդուն՝ Սիամակին։ Ապա հայտնի դարձավ, որ Բեյքեր Նամազին Օմանի աջակցությամբ ազատվել է իրանական բանտից և վերադարձել ԱՄՆ։

Իրանի դատական համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պահում են Իրանի շուրջ 15 քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ։
Սակայն այս տեղեկությունը Վաշինգտոնը քիչ անց հերքեց.

ԱՄՆ-ն հերքում է Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը կալանավորների փոխանակման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեկ հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը, թե Իրանը և Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Այս մասին Փրայսը հայտնել է Associated Press-ին։ Նա այդ լուրն անվանել է «ևս մեկ առանձնակի դաժան սուտ, որը միայն խորացնում է Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների տառապանքները»։ «Մենք անդադար աշխատում ենք Իրանում ապօրինաբար ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար,- ասել է Նեդ Փրայսը:- Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերամիավորվել իրենց սիրելիների հետ»:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես առանձին հայտարարությամբ «կեղծ» է անվանել փոխանակման մասին լուրը։

Նշենք, որ հայտնի է, որ Իրանում ներկայումս կալանքի տակ են գտնվում ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ Էմադ Շարգին, Մորադ Թահբազը և Սիամակ Նամազին:
Իրանի շուրջ բավական լուրջ գործընթացներ են ծավալվում: Իսրայելը ինչպես միշտ ակնկալում է ԱՄՆ-ից կոշտ դիրքորոշում: Սակայն ԱՄՆ-ը թեև հայտարարություններում կոշտություն պահպանում է, մյուս կողմից նկատել է, որ Իրանի նկատմամբ հարձակումից խուսափում են:

Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ կոշտ վերաբերմունքի կողմնակից է նաև Ադրբեջանը, որտեղ վերջին ամիսներին հակաիրանական տրամադրությունները գագաթնակետին են հասել: Իսրայելին հավասար, կարելի է ասել, ալիևյան ռեժիմը շարունակում է սադրիչ տեղեկությունների, վերլուծությունների հրապարակումը Իրանի վերաբերյալ: Նաև շարունակվում են ադրբեջանցիների շրջանում ձերբակալությունները, որոնք կասկածվում են «Իրանի օգտին աշխատելու» մեջ:

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, օրերս առաջ հայտնի դարձավ, որ հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ իրանական ռազմական ինքնաթիռի սահմանին ընդհուպ մոտենալու պատճառով։ «Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը, առավոտյան 09։44-ից մինչև 10 անց 26 անդադար թռիչք է իրականացրել պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանի և Բիլյասուվարի շրջանների ուղղությամբ։ Օդանավը թռիչքն իրականացրել է սահմանից 3-ից 5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում՝ անմիջականորեն սահմանի վրայով», - նշվել էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը պնդում էր, թե ռազմական օդանավի՝ սահմանին մոտենալը «վտանգում է քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ինչպես նաև վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները»։

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք հրատապ լուրերին TELEGRAM-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am